Լրահոս

28.07.2020 19:08


«Սպիտակ Շորժա» հանգստյան գոտու հանրային սննդի գործունությունը դադարեցվել է 14 օրով

«Սպիտակ Շորժա» հանգստյան գոտու հանրային սննդի գործունությունը դադարեցվել է 14 օրով

Սևանա լճի ափին գործող «Սպիտակ Շորժա» հանգստյան գոտու հանրային սննդի գործունությունը դադարեցվել է 14 օրով: Այս մասին հայտնում են Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնից։

«Այսպիսի պատժաչափ արտակարգ դրության ողջ ընթացքում կիրառվում է առաջին անգամ։ Այստեղ խախտվել են կենդանի կատարմամբ երաժտության արգելքի, մասսայական միջոցառումներ չկազմակերպելու, աշխատակիցների ու հանգստացողների դիմակ կրելու, դիմակների համար փակ աղբաման ունենալու, սեղանների և անձանց միջև սահմանված համապատասխան հեռավորություն պահպանելու, ջերմաչափման գրանցամատյանները պատշաճ լրացնելու սահմանված պահանջները»,-ասված է հաղորդագրության տեքստում:

Հիշեցնենք, որ օրեր առաջ այս հանգստյան գոտում ԱԺ պատգամավոր Հայկ Սարգսյանի մասնակցությամբ երեկույթ ու համերգ էր տեղի ունեցել։

Այս խորագրի վերջին նյութերը