Քաղաքական

28.07.2020 18:58

Իմ գույքի և հաշիվների օրինականությունը որևէ մեկի մոտ կասկած չի կարող առաջացնել. Ռոբերտ Քոչարյան (տեսանյութ)

Իմ գույքի և հաշիվների օրինականությունը որևէ մեկի մոտ կասկած չի կարող առաջացնել. Ռոբերտ Քոչարյան (տեսանյութ)

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում ընթանում էր Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով հերթական դատական նիստը: Այսօր քննվում էր Ռոբերտ Քոչարյանի գույքի վրա դրված արգելանքը հանելու վերաբերյալ միջնորդություննը, որի ընթացքում հայտարարությամբ հանդես եկավ ՀՀ երկրորդ նախագահ, գործով ամբաստանյալ Ռոբերտ Քոչարյանը:

Ռոբերտ Քոչարյանը նշեց, որ շատ է խոսվել ապօրինի գույքի ձեռքբերման մասին և ինքը ցանկանում է պարզաբանել.

«Ես ուզում էի նշել, որ հիմա քննարկում ենք իմ գույքի և հաշիվների հարցը: Դա մեկ տուն է, որ ես ստացել եմ պետության կողմից և բանկային երկու հաշիվներ, որոնց բոլոր փոխանցումները արվել են մեկ աղբյուրից: Այս գույքի և այդ հաշիվների օրինականությունը որևէ մեկի մոտ կասկած չի կարող առաջացնել և դա Դուք ունեք նյութերում: Ես սա հնչեցրեցի և’ ձեր, և’ հանրության համար»,-նշեց նա:

Դատական նիստը հետաձգվեց, այն կշարունակվի օգոստոսի 4-ին, ժամը 13:00-ին:

Մանրամասները` տեսանյութում:

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։