Կարծիք

28.07.2020 16:05


Էս ինչքան վախեցած եք, այ իշխանազավթներ, բարձր միավորներ ստացած, բայց բուհեր չընդունված երիտասարդների և նրանց ծնողների բողոքի ցույցն եք ոստիկանական ուժերով ցրում․ ջահելներին փորձում եք կոտրե՞լ

Էս ինչքան վախեցած եք, այ իշխանազավթներ, բարձր միավորներ ստացած, բայց բուհեր չընդունված երիտասարդների և նրանց ծնողների բողոքի ցույցն եք ոստիկանական ուժերով ցրում․ ջահելներին փորձում եք կոտրե՞լ

Էս ինչքան վախեցած եք, այ իշխանազավթներ, բարձր միավորներ ստացած, բայց բուհեր չընդունված երիտասարդների և նրանց ծնողների բողոքի ցույցն եք ոստիկանական ուժերով ցրում, ձերբակալում, քաշքշում,ջահելներին փորձում եք կոտրե՞լ, չի հաջողվի, իզուր ջանք մի գործադրեք․․․Դե, իսկ չպջռ նախարար կոչվածն էլ փոխանակ հանդիպի մարդկանց, լսի և հնարավորություն տա մարդկանց իրենց պահանջը ներկայացնել, ոչ ավել-ոչ պակաս հայտարարում է, թե ցույցի մասնակիցների մեջ Քոչարյանին սատարող կա, և իբր դրանով բողոքը քաղաքականացվում է․․ Վախդ չափիր, վախդ, կամ էլ, պառավական այլ ձևեր կան՝վախդ չափելու․․․Էդ ինչ ակնոցով նայեցիք ու տեսաք, թե դիմորդներից ով ում է քաղաքականապես համակրում, մի քիչ , գոնե մի քիչ ամոթ ունեցեք․․․

Մարդիկ պահանջ-բողոք ունեն, լսեք, լուծեք խնդիրը․․ էնքան եք վախեցած, որ հիմա ոչ թե մետրո, անգամ ծառայողական մեքենա նստելիս երևի քրտնում-թրջվում եք․․․․․

Նույն ահագնացող վախի հետևանք է նաև Արթուր Դանիելյանի և Նարեկ Սամսոնյանին ԱԱԾ և ՀՔԾ զանգել-կանչելը, հրավիրելը, գործ կարել-կարկատելը․․․․ Հարց տամ՝իսկ Սիմոնյան Ալենը հրեշտա՞կ է, նրան ևս մեղադրանքից-բանից մի լավ տվեք․․․․

Ուրիշ ինչ անուն տաս այն ամենին, ինչ անում եք, տղաներ, ուրիշ ոնց բացատրենք, թե ինչու եք էս ներսուդրսի խառը, լարված, կորոնայի էս հաղթարշավի պայմաններում արձակուրդ գնում․․ Իբր մի կոտորվեցիք աշխատելով, հիմա էլ արձակուրդ եք գնացե՞լ․․․․

Գնացել եք, որ ինչ չանեք․․․ Արձակուրդ եք գնացել, որ «չիմանաք» թե ոնց թուրքերը բանակով մտան Նախիջևան․․․

Չնայած, եղած-չեղած մի հաշիվ եք․․․․

Գոնե մի երկու կարևոր գիրք կարդացեք հայ գրականությունից և փորձեք ապաշխարհել․․․

Մարգարիտ Եսայանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը