Լրահոս

28.07.2020 14:29


Գյումրիում ճանապարհաշինության ժամանակ վրաերթի հետևանքով մահացել է 65-ամյա շինարարը

Գյումրիում ճանապարհաշինության ժամանակ վրաերթի հետևանքով մահացել է 65-ամյա շինարարը

Շիրակի մարզում, ժամը 10։50-ի սահմաններում ոստիկանության Մուշի բաժին ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Ներսես Շնորհալի փողոցում տղամարդու դի կա։

Ինչպես հայատնում է shamshyan.com-ը, ոստիկանները պարզել են, որ մահացածը Գյումրի քաղաքի բնակիչ՝ 65-ամյա Մանվել Հ-ն էր, ով էքսկավատորով նշված փողոցում շինարարական աշխատանքներ կատարելիս անզգուշաբար վրաերթի է ենթարկվել հետընթացի ժամանակ։

Փաստի առթիվ Շիրակի մարզային քննչական վարչությունում նյութեր են նախապատրաստվում։

Մահացածն աշխատում էր «Էլիտ Արման» շին. ՍՊԸ-ում։

Այս խորագրի վերջին նյութերը