Կարծիք

28.07.2020 14:01


Աննա Վարդապետյանը շարունակում է ապօրինի կերպով եղանակ ստեղծել պետաիրավական հարթության մեջ

Աննա Վարդապետյանը շարունակում է ապօրինի կերպով եղանակ ստեղծել պետաիրավական հարթության մեջ

Շատերը զարմանք ապրեցին, երբ օրեր առաջ վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախկին նախագահի որդու՝ Վահրամ Ավետիսյանի թեկնածությունը ներկայացվեց Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում: Առաջին հայացքից` նա Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի նախընտրելի կադրն էր, բայց պարզվում է, որ Ավետիսյանին ԽԾԲ /խնամի-ծանոթ-բարեկամ/ կապի սկզբունքներով առաջ է քաշել մեզ և ձեզ քաջ հայտնի Աննա Վարդապետյանը:

Հայրենասիրության և մասնագիտական արժանապատվության բացակայությամբ մի աղջիկ , ով ներկայումս Փաշինյանի օգնականն է, իսկ տարիներ առաջ եղել է Ավետիսյանի հոր` Դավիթ Ավետիսյանի ավագ օգնականը և ապա խորհրդականը` ընդամենը 23 տարեկանում:

Մենք անդրադարձել ենք Վարդապետյանի գործունեությանը, բազմիցս ասել ու բարձրաձայնել, քանի որ նրա գործունեությունը ուղղակի աչք է ծակում և անցնում է օրինականության ու բարոյականության բոլոր սահմանները: Աննան փաստորեն ստանձնել է միջնորդավորված դահիճի դերը` Փաշինյանի և ուժային կառույցների միջև,կուրացիա անելով ԱԱԾ-ն և ոստիկանությունը: Նա է որոշում, թե ում հետապնդեն, նա է ցուցումներ տալիս, թե ում դեմ ինչպիսի քրեական գործ կարվի, թե ում ինչ աստիճանի ծանրության պատիժ տրվի:

Բարդակի վերածված պետական համակարգում Աննա Վարդապետյանը ունի ոչ միայն իր լուման, այլ մեծ վաստակը, նրա նմանների հիմքի վրա է կառուցվում Նիկոլի երազած միանձնյա ցեղապետությունը: Իր փոքրիկ կենսագրության ընթացքում բազում տերեր փոխելով, հիմա էլ բոլոր ժամանակների սողուն Վարդապետյանը փորձում է իր տիրապետության տակ առնել Սահմանադրական դատարանը` իր նախկին շեֆի որդուն հարմար տեղավորելով: Այսքանից հետո Նիկոլը «ժողովրդավարություն» կամ «արդարություն» բառերը ասելիս պետք է մի մեծ փալաս կլորացնի ու մտցնի իր բերանը, իսկ Աննա Վարդապետյանը պետք է այժմվանից պատրաստի իր տեղը կանանց քրեակատարողական հիմնարկում։

Անի Կարապետյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը