Մինչ թուրքական բանակը չոքել է մեր դռանը` «մտել» է Նախիջևան, «թավշյախեղափոխված» մրցութային խաղի կանոնների համաձայն, բարձր միավորներով «մերժված»` ԲՈՒՀ-ական համակարգից դուրս մնացած դիմորդներն ու նրանց ծնողներն իրենց հերթին «չոքել են» ԿԳՄՍ բազմանախարարի դռանը` պահանջում են համազգային այդ խայտառակության հրաժարականը, հայոց լեզվի և գրականության մասնագետները, «շահագրգիռ շրջանակներն» էլ բողոքում են հայագիտական առարկաներին հերթական անգամ հայտարարված պատերազմի դեմ, Փաշինյանը «թռած վիճակում» է։
Էս «նեղ մաջալին» գլուխն առել-փախել է «աշխարհիկ հոգսերից»` արձակուրդ է վերցրել ու քեֆ է քաշում հայրենի Ենոքավանի անտառներում և շրջակա զվարճանքի վայրերում։ Ասում են` փնտրում է «ապրիլյան թավշյա, ոչ բռնի» հեղաշրջման արդյունքում 50 տարվա ընդմիջումից հետո Տավուշ վերադարձած ընձառյուծին, ու չի գտնում։ Լուրեր են պտտվում, թե կենդանին փոշմանել է` հիասթափվել է «խեղափոխական բարեփոխումներից» ու գնացել է на все четыре стороны»` շառից-փորձանքից հեռու մի տեղ։
Եվ նա, նկատի ունենք` Փաշինյանը (ընձառյուծի հետ չշփոթել) մենակ չէ, մենակ չէ, մենակ չէ հայրենի բնաշխարհի գեղատեսիլ անկյուններից մեկում ամառային տապը հաղթահարելու «աստվածահաճո առաքելության» մեջ։ Առանց դիմակների խրախճանք-փարթիներ կազմակերպելու հարցում (հիմա դրան ասում են` պաշտոնական ընթրիք) նրան, ինչով կարող է` աջակցում է, մասնավորապես, Նիկոլի սրտի ոստիկանապետ Վահե Ղազարյանը` պարետատան սահմանած խաղի կանոններն անպատիժ կերպով ոտնահարելու իր փորձառությամբ։
Թո՛ղ թշնամին ինչքան ուզում է` մոտենա մեր սահմաններին, բարձր միավորներով «չընդունված» դիմորդները, հայագիտական հանրությունը, քաղաքական, հանրային դեմքերն ու շարքային քաղաքացիներն ինչքան ուզում են իրենց «ճղեն»` բողոքելով Փաշինյանի և իր կառավարության հակահայ քաղաքականության դեմ։ Նիկոլը հո չի՞ թողնելու իր «արքայական» արիշ-վերիշներն ու քիթը խոթի իրեն, մեծ հաշվով, չվերաբերվող գործերի մեջ։
Ախր`ինքը ուր, պետության, ազգի ապագայի հետ կապված խնդիրներն` ուր...
«Աշխարհիկ սին հոգսերից» միայն «թռնելը» կփրկի
Մինչ թուրքական բանակը չոքել է մեր դռանը` «մտել» է Նախիջևան, «թավշյախեղափոխված» մրցութային խաղի կանոնների համաձայն, բարձր միավորներով «մերժված»` ԲՈՒՀ-ական համակարգից դուրս մնացած դիմորդներն ու նրանց ծնողներն իրենց հերթին «չոքել են» ԿԳՄՍ բազմանախարարի դռանը` պահանջում են համազգային այդ խայտառակության հրաժարականը, հայոց լեզվի և գրականության մասնագետները, «շահագրգիռ շրջանակներն» էլ բողոքում են հայագիտական առարկաներին հերթական անգամ հայտարարված պատերազմի դեմ, Փաշինյանը «թռած վիճակում» է։
Էս «նեղ մաջալին» գլուխն առել-փախել է «աշխարհիկ հոգսերից»` արձակուրդ է վերցրել ու քեֆ է քաշում հայրենի Ենոքավանի անտառներում և շրջակա զվարճանքի վայրերում։ Ասում են` փնտրում է «ապրիլյան թավշյա, ոչ բռնի» հեղաշրջման արդյունքում 50 տարվա ընդմիջումից հետո Տավուշ վերադարձած ընձառյուծին, ու չի գտնում։ Լուրեր են պտտվում, թե կենդանին փոշմանել է` հիասթափվել է «խեղափոխական բարեփոխումներից» ու գնացել է на все четыре стороны»` շառից-փորձանքից հեռու մի տեղ։
Եվ նա, նկատի ունենք` Փաշինյանը (ընձառյուծի հետ չշփոթել) մենակ չէ, մենակ չէ, մենակ չէ հայրենի բնաշխարհի գեղատեսիլ անկյուններից մեկում ամառային տապը հաղթահարելու «աստվածահաճո առաքելության» մեջ։ Առանց դիմակների խրախճանք-փարթիներ կազմակերպելու հարցում (հիմա դրան ասում են` պաշտոնական ընթրիք) նրան, ինչով կարող է` աջակցում է, մասնավորապես, Նիկոլի սրտի ոստիկանապետ Վահե Ղազարյանը` պարետատան սահմանած խաղի կանոններն անպատիժ կերպով ոտնահարելու իր փորձառությամբ։
Թո՛ղ թշնամին ինչքան ուզում է` մոտենա մեր սահմաններին, բարձր միավորներով «չընդունված» դիմորդները, հայագիտական հանրությունը, քաղաքական, հանրային դեմքերն ու շարքային քաղաքացիներն ինչքան ուզում են իրենց «ճղեն»` բողոքելով Փաշինյանի և իր կառավարության հակահայ քաղաքականության դեմ։
Նիկոլը հո չի՞ թողնելու իր «արքայական» արիշ-վերիշներն ու քիթը խոթի իրեն, մեծ հաշվով, չվերաբերվող գործերի մեջ։
Ախր`ինքը ուր, պետության, ազգի ապագայի հետ կապված խնդիրներն` ուր...
Լիլիթ Պողոսյանի ֆեյսբուքյան էջից