Այն, ինչ այս պահի դրությամբ է տեսանելի, հորդորում եմ այդ ճանապարհով չգնալ․ շատ վատ է լինելու հենց արդարադատության համար
Օրերս «Անվտանգության գործոն» հեղինակային հաղորդմանս հյուրն էր գլխավոր ադեկվատ Artur Danielyan-ը: Իմ կարծիքով լավ հաղորդում էր ստացվել` հետաքրքիր ու դիտարժան։ Ցավոք, ArmNews-ի գործադիր իշխանությունն արգելեց պատրաստի հաղորդման հեռարձակումը։ Տաղավարում բարձր ջերմաստիճանի պատճառով շնչելը գրեթե անհնար էր դարձել, եւ նկարահանման կեսից Արթուրը հանել էր դիմակը։ Ինչեւէ, եղածը եղած է, եւ հուսով եմ, մի օր այդ հաղորդումը հնարավորություն կունենանք եթերում դիտելու։
Երեկ իմացա, որ արդարադատության անվան տակ հերթական կրկեսային ներկայացումն են փորձում բեմադրել Արթուրի հետ կապված։ Դեռ մի քանի օր կսպասենք` միջադեպի մյուս կողմի հանդեպ իրավապահների քայլերը հասկանալու համար։ Միայն մի խորհուրդ կտամ հիմա` այն, ինչ այս պահի դրությամբ է տեսանելի, հորդորում եմ այդ ճանապարհով չգնալ։ Վատ է լինելու, շատ վատ` հենց արդարադատության համար։ Արդարադատությունը միայն այստեղ ու հիմա չէ։ Իրական արդարադատության հետեւից գնացողները շատ են, հետեւողական են ու համբերատար։ Աշխատեք անել այնպես, որ ապագայում կարիք չլինի այս հարցին վերադառնալու։ Ով որտեղ էլ լինի։

Արման Սաղաթելյանի ֆեյսբուքյան էջից