Կարծիք

28.07.2020 14:55


Արտակարգ դրություն կոչվածն ընդամենը մեկ նպատակ ունի՝ արգելել ազատ հավաքները

Արտակարգ դրություն կոչվածն ընդամենը մեկ նպատակ ունի՝ արգելել ազատ հավաքները

Արտակարգ դրություն կոչվածն ընդամենը մեկ նպատակ ունի՝ արգելել ազատ հավաքները: Ինչու՞ արգելել. որովհետև Նիկոլ Փաշինյանն ու իր փողոցայինների ոհմակը տապալել են այն ամենն, ինչին ձեռքները հասել է: Հիմա ամենավերջին վախկոտի նման արգելում են ազատ հավաքները, որ ոչ մեկ բողոքի ձայն չբարձրացնի:

Պատկերացնու՞մ եք՝ արտակարգ դրություն, որի պայմաններում վարչապետն ու Երևանի քաղաքապետը արձակուրդում են: Արդեն մոտ 1000 մարդու գլուխ են կերել ու հանգիստ խղճով արձակուրդ են վայելում:

Պատկերացնու՞մ եք՝ ոստիկանությունը ձեռնաշղթաներ է հագցնում դիմակ չկրող աղջիկների վրա ու քարշ տալիս ոստիկանություն, իսկ ԱԺ քայլած պատգամավորն ազատորեն փարթիներ է կազմակերպում Սևանի ափին, որ լափած պարգևավճարներից բացի մի քիչ էլ փող աշխատի:

Սա այն ամենն է, ինչ պետք է իմանալ խեղկատակների ռեժիմի էության մասին: Վախկոտների իշխանության ամեն ժամը երկիրն անդունդ է գլորում: Դրա համար պետք է պարզ արձանագրում՝ Նիկոլ Փաշինյան վարչապետով Հայաստանն ապագա չունի:

Միհրան Հակոբյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը