Լևոն Տեր–Պետրոսյանին առաջարկվող ելույթի տեքստ ապրիլի 8-ի ՀԱԿ-ի հանրահավաքի համար
Սիրելի հայրենակիցներ,
Օրը խորհրդանշական է այնքանով, որ երեկ ավարտվեց կանանց նվիրված միամսյակը, իսկ վաղը լրանում է Սերժ Սարգսյանի պաշտոնավարման երեք տարին: Այո, ինչպես հիշում եք, 2008թ. ապրիլի 9-ին Սերժ Սարգսյանը գնաց իր երդմնակալության արարողությանը` անցնելով ոստիկանական հոծ ուժերի կողմից հսկվող և փակված փողոցներով, անտեսելով ժողովրդական ըմբոստության հուժկու ալիքը: Արդյոք այդպիսին պիտի լիներ բազմադարյա պատմություն ունեցող հայ ժողովրդի Երրորդ Հանրապետության երրորդ ղեկավարի երդմնակալության արարողությունը: Այս առիթով ցանկանում եմ պատմական մի մեջբերում կատարել, որը ըստ արժանվույն է ներկայացնում հայոց իրական թագավորների կամ նախագահների համաժողովրդական փառքն ու վայելչությունը:
12-րդ դարավերջին միջազգային ասպարեզում Կիլիկիայի հայկական պետության և անձամբ Լևոն մեծ իշխանի հեղինակության աճը տրամաբանական հանգուցալուծում ստացավ. Լևոն իշխանը հռչակվեց Կիլիկյան Հայաստանի թագավոր: Հավատարիմ իր խոստմանը` գերմանական կայսր Հայնրիխ 6-րդը թագավորական թագ ուղարկեց Լևոն իշխանին: Փորձելով կանխել Հայնրիխ 6-րդին` բյուզանդական Ալեքսիոս 3-րդ Անգելոս կայսրը ևս ադամանդակուռ թագ, արքայական զգեստներ և թանկարժեք ընծաներ ուղարկեց Լևոն 2-րդին: Հռոմի պապը նույնպես շտապեց Լևոն իշխանին ճանաչել Կիլիկիայի թագավոր: Լևոն 2-րդի թագադրությունը տեղի ունեցավ 1198թ. հունվարի 6-ին` Սբ. Հայտնության օրը, Տարսոն քաղաքում: "Զորապետերի ու զորքերի, ազգերի ու ցեղերի խիստ մեծ բազմություն հավաքվեց, - գրում է Կիրակոս Գանձակեցին: - “Եկան Տարսոնում նստող հունաց պատրիարքը, Մելիտիների սահմաններում գտնվող սուրբ Պարսումայի վանքում նստող ասորիների կաթողիկոսը ու հայոց կաթողիկոսը` բոլոր եպիսկոպոսներով, և թագավորեցրին Լևոնին, իսկ շրջակա ազգերը ընծաներ բերին թագադրված նորոգ թագավորին: Եվ հունաց կայսր, լսելով, որ ֆրանկները թագ տվին Լևոնին` նա էլ ընծաներ, ոսկով ու թանկագին ակներով ընդելուզված գեղեցիկ թագ ուղարկեց ու ասաց. "Հռոմեացիների թագը մի դնիր քո գլուխը, այլ մերը դիր, որովհետև մեզ ավելի մոտիկ ես, քան Հռոմին”: Իսկ Լևոն թագավորը իմաստուն մարդ էր, երկու թագավորներից ոչ մեկին էլ չմերժեց` ոչ Հռոմինը, և ոչ էլ Կոստանդնապոլսինը, այլ նրանց կամքին համաձայն պատասխան տվեց, սիրալիր ընդունեց եկվորներին, մեծամեծ նվերներ տվեց թագ բերողներին ու երկուսի կողմից էլ պսակված եղավ”:
Հայ ժողովրդի պատմության այս նշանակալից իրադարձության` Հայոց թագավորության վերականգման մասին Սմբատ Սպարապետը գրել է. "Եվ եղավ ուրախություն մեծ ազգիս Հայոց, քանզի վերստին կանգնած և նորոգված տեսան իրենց տերությունը` ի դեմս Լևոն բարեբարո և աստվածասեր արքայի”:
Լևոն 2-րդը կատարեց տնտեսական, քաղաքական և վարչական բարեփոխումներ, վերահաստատվեց եղած գործակալությունները, հիմնեց նորերը: Երկրի առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման նպատակով կարգի բերվեցին նավահանգիստները, կամուրջները, առևտրական ճանապարհները, կառուցվեցին իջևանատներ: Կտրվեցին ոսկե, արծաթե և պղնձե դրամներ, որոնք շրջանառվում էին նաև հարևան, նույնիսկ հեռավոր արևմտաեվրոպական երկրներում: Իր կտրած դրամների վրա Լևոն 2-րդը կոչվում է Հայոց թագավոր: Լևոն 2-րդ արքայի օրոք Կիլիկյան Հայաստանը դարձավ Փոքր Ասիայի հզոր տերություններից մեկը: Նրա սահմանները ձգվում էին Սելևկիայից մինչև Անտիոք, Միջերկրական ծովից մինչև Անտիտավրոսի լեռները: Հայոց թագավորի գերիշխանությունը տարածվում էր նաև Իսավրիայի, Լիկոնիայի, Պամփիլիայի և հարևան այլ երկրների վրա:
Կիլիկիայի հայոց այս արքայի անունը, ինչպես տեսաք, համընկնում է համաժողովրդական ներկայիս շարժման առաջնորդի անվան հետ: Սա, եթե կուզեք, բոլորովին էլ պատահականության շարքից չէ: Աստված ինքն է, ինչպես և միշտ, հիմա նւոյնպես առաջնորդում հայ ժողովրդին`Լևոն II-ի թագավորումից դարեր անց նրան տալով նոր Լևոն, որը Լևոն I էր ու հիմա ցանկանում է դառնալ Լևոն IV (ներքևից հնչում են բացականչություններ` “Լևոն-նախագահ”, “Պա-պի, պա-պի, պա-պի”):
Ցավ ի սիրտ, իմ այս խոսքերը վաղն արդեն որոշ չարամիտ վերլուծաբանների կողմից մեկնաբանվելու են որպես իմ կողմից իշխանությունը վերանվաճելու ձգտում, սակայն այդ ամենը մտացածին հերյուրանքներ ու երևակայության պատրանքներ են, քանի որ, ինչպես գիտեք, Սերժ Սարգսյանի հետ իմ շախմատային պարտիան շարունակվում է, և ես չեմ ուզում այսօր հնչեցրած չափից դուրս համարձակ արտահայտություններով հայտնվել ցայտնոտում:
Այժմ ցանկանում եմ անդրադառնալ մարտի 1-ի հանրահավաքում իշխանություններին ներկայացված մեր պահանջագրի կետերի կատարման ընթացքին: Դասական լատիներենից թարգմանած` այս փաստաթուղթը կոչվում է “ultimatum”, բառացի` վերջնագիր, սակայն ես կնախընտրեի “երկխոսության առաջարկ” տերմինը, որն ավելի լավ է նկարագրում այն վիճակը, որում հիմա անձամբ ես գտնվում եմ, քանի որ իրական տերմինի կիրառման դեպքում ինձ կարող են մատ հայտարարել:
Ինչպես տեսանք, իշխանություններն իրոք տեղի տվեցին մեր ճնշումներին, և վերջին օրերին ազատ արձակվեցին ապօրինի անազատության մեջ գտնվող ՀԱԿ-ի ևս երկու համախոհներ: Ու թեև միաժամանակ կալանավորվեց ՀԱԿ-ի մեկ այլ համախոհ Սամսոն Խաչատրյանը, սակայն վերջնական հաշվարկում 8-2+1=7, այսինքն` քաղբանտարկյալների թիվն, այնուամենայնիվ, պակասեց մեկով: Սրանք լրջագույն մաթեմատիկական հաշվարկներ են, և հիմա չեմ ուզում շատ մանրամասն բացատրել, թե ինչպես կատարեցի այս հաշվարկները: Այս մասին առաջիկա օրերին իր հերթապահ մամլո ասուլիսին ամենայն մանրամասնությամբ կխոսի Հրանտ Բագրատյանը:
Այս ամենը ևս մեկ անգամ գալիս է ապացուցելու, որ Կոնգրեսն այսօր դանդաղ, բայց կայուն քայլերով գնում է իր նպատակների իրականացմանը: Թեև որտեղ կայուն, այնտեղ էլ կարող է լինել շեշտակի:
Հարկ է անդրադառնալ նաև մյուս հարցին, որը թեև անտեղի, սակայն մեծ իրարանցում և աղմուկ բարձրացրեց քաղաքագետների և վերլուծաբանների շրջանակում, որոնց մի մոլորված հատվածն ինձ սկսեց մեղադրել նրա համար, որ նախորդ հանրահավաքի ընթացքում, երբ մենք ազատագրեցինք Ազատության հրապարակը, ես չմոտեցա և աջակցություն չհայտնեցի Րաֆֆի Հովհաննիսյանի հացադուլին: Եվս մեկ անգամ անդրադառնալով այս թեմային` ցանկանում եմ այնուհետև այն մեկընդմիշտ փակել: Արդեն հայտարարել եմ, որ Րաֆֆի Հովհաննիսյանին չմոտենալուս պատճառն այն է, որ դա հակասում է քրիստոնեական իմ սկզբունքներին։ Քրիստոնեությունն ինձ համար կրոն լինելուց առաջ կամ դրանից առավել բարոյական կոդեքս է։ Իսկ այդ կոդեքսը կտրականապես մերժում է քրիստոնեական առաքինությունների՝ բարեպաշտության, ողորմածության, խոնարհության, հեզության, բարեգործության, այդ թվում նաև՝ ծոմապահության ցուցադրականությունը։ Երբ առաքինությունը ի ցույց է դրվում, դադարում է առաքինություն լինել։ Եթե Րաֆֆի Հովհաննիսյանը, հրապարակային ծոմապահության փոխարեն կոնկրետ քաղաքական պահանջներով հացադուլ հայտարարեր, ես ոչ միայն կողջունեի, այլև լիակատար զորակցություն կհայտնեի նրան: Կոնկրետ քաղաքական պահանջների փոխարեն պետք է հասկանալ ասենք ոչ միայն բեղերը չսափրելը, այլև մորուք պահելը, Նաիրիտի վերագործարկումից հրաժարվելու ու Ատոմակայանը կրկին փակելու կոչեր անելը, ինչպես նաև` վրանում ծածուկ խաչապուրի ուտելը: Այդ ժամանակ պատրաստ կլինեի ինքս, ինչպես արդեն բավարարել եմ համանման կոչերով հանդես եկող նախկին հացադուլավորների պահանջները, շախմատային պարտիայի ընթացքում դիմել Սերժ Սարգսյանին` Րաֆֆի Հովհաննիսյանի պահանջները բավարարելու խնդրանքով կամ վերջնագրով, ինչպես կուզեք:
Ինչպես և Կոնգրեսը, խոստացել էր, այսօր մենք կշարունակենք ժողովրդի կողմից պահանջված բողոքի մեր կտրուկ քայլերը և Օպերայի շրջակայքի ազատագրումը կդարձնենք ամբողջական: Հիմա մենք երթով կշարժվենք և կվերանվաճենք Ազատության հրապարակի հարակից մյուս տարածքները` Կարապի լիճն իր հարակից ծառերով ու մայթերով, ինչպես նաև Տերյան-Թումանյան փողոցների խաչմերուկի մի փոքր հատվածը` առանց սակայն խանգարելու երթևեկությունը: Այդ մասին Ձեզ հիմա առավել մանրամասն կտեղեկացնի Լևոն Զուրաբյանը:
Ինչ վերաբերում է մեր հաջորդ հանրահավաքին, ապա չխախտելով հիշարժան օրերի արանքում հանրահավաք անցկացնելու սովորույթը` այն տեղի կունենա մայիսի 5-ին` Աշխատավորների միջազգային օրվանից չորս օր անց և Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի և Շուշիի ազատագրման օրվանից չորս օր առաջ:
Բարի երթ (ներքևից կրկին լսվում են բացականչություններ` “Լևոն-նախագահ”, “Պա-պի, պա-պի, պա-պի”, հնչում է Բեթհովենի “Ձոն ցնծության”-ը)…

Սասուն Հովհաննիսյան