Լրահոս

28.07.2020 12:09


Երևանում 8-ամյա երեխայի և 2 տղամարդու տարբեր աստիճանի այրվածքներով հիվանդանոց են տեղափոխել

Երևանում 8-ամյա երեխայի և 2 տղամարդու տարբեր աստիճանի այրվածքներով հիվանդանոց են տեղափոխել

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Հերացու անվան Թիվ 1 համալսարանական հիվանդանոցում բժիշկների հերթապահ խումբը առաջին անհրաժեշտության բուժօգնությունն են ցուցաբերել 2 տղամարդու և 1 երեխայի։

Նրանք են՝ 8-ամյա Արմեն Ս․-ն, 39-ամյա Յուրիկ Ս․-ն և 36-ամյա Սերգեյ Ս․-ն։ Վերջիններս տարբեր աստիճանի այրվածքներով տեղափոխվել են նշված հիվանդանոց, որտեղ տեղի բժիշկների անհրաժեշտ բուժօգնությունը ստանալուց հետո, շտապօգնության ավտոմեքենաներով տեղափոխվել են Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոն, որտեղ տեղակայված է նաև Այրվածքաբանական ծառայությունը։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ նշված անձինք հիվանդանոց են տեղափոխվել Նոր Նորքի 9-րդ զանգվածի Վիլնյուսի փողոցի թիվ 13 շենքի մոտից, որտեղ դեռևս անհայտ հանգամանքներում, հրդեհ է բռնկվել Սերգեյ Ս․-ին պատկանող Hyundai Sonata ավտոմեքենայում։

Արդեն նշված վայր են ժամանել ԱԻՆ ՓԾ Երևանի հրշեջ-փրկարարական թիվ 11 հրշեջ փրկարարական ջոկատը։

Փաստի առթիվ հետաքննություն է սկսվել և նյութեր են նախապատրաստվում։

Այս խորագրի վերջին նյութերը