Լրահոս

28.07.2020 11:02


10 մահ՝ 1 օրում․ կորոնավիրուսով վարակվելու 239 նոր դեպք է արձանագրվել Հայաստանում

10 մահ՝ 1 օրում․ կորոնավիրուսով վարակվելու 239 նոր դեպք է արձանագրվել Հայաստանում

Հայաստանում հուլիսի 28-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 239 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 37 629-ի: Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 8 քաղաքացի:

Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 2 դեպք:

Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 10 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 942-ի:

Մեկ օրում առողջացածների թիվը 692 է, ընդհանուր առողջացածներինը՝ 27 357, փաստացի բուժվողներինը՝ 9330: Մեկ օրում թեստավորվել է 1061 մարդ, ընդհանուր առմամբ թեստավորվել է 158 527 քաղաքացի:

Այս խորագրի վերջին նյութերը