Լրահոս

28.07.2020 18:10


Ռուբինյանց և Սևակի փողոցների խաչմերուկում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն

Ռուբինյանց և Սևակի փողոցների խաչմերուկում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն

ՀՀ ոստիկանությունը տեղեկացնում է, որ խաչմերուկի թողունակությունը մեծացնելու նպատակով 2020 թվականի հուլիսի 29-ին Երևան քաղաքի Ռուբինյանց և Սևակի փողոցների խաչմերուկում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն:

Փոփոխության արդյունքում Ռուբինյանց փողոցում՝ խաչմերուկի մոտակա երկու կողմի հատվածներում, հանդիպակաց երթևեկության հոսքերը բաժանող առանցքային կրկնակի հոծ գծանշման տեղափոխության միջոցով կկազմակերպվեն լրացուցիչ 4-րդ երթևեկելի գոտիներ, որոնց շնորհիվ հնարավոր կլինի հետադարձերը և դեպի Սևակի փողոց ձախ շրջադարձերը կատարել առանձնացված գոտիներից՝ չխոչընդոտելով ուղիղ երթևեկող տրանսպորտային միջոցներին: Միաժամանակ, կարգելվի Ռուբինյանց փողոցի 1-ին և Սևակի փողոցի 2-րդ երթևեկելի գոտիներից ուղիղ երթևեկությունը։

Երթևեկության կազմակերպման փոփոխություն Երևան քաղաքի Ռուբինյանց և Սևակի փողոցների խաչմերուկում

Այս խորագրի վերջին նյութերը