Լրահոս

28.07.2020 10:01


«Հայ գրականություն» առարկայի առնչությամբ «Իմ քայլում» տարակարծություններ կան. «Իրատես»

«Հայ գրականություն» առարկայի առնչությամբ «Իմ քայլում» տարակարծություններ կան. «Իրատես»

«Հանրակրթության նոր չափորոշիչների շուրջ քննարկումները, ըստ որի՝ «Հայ գրականություն» առարկայից «հայ» որոշիչը դուրս է մղվում, գրականության ցանկն էլ փոփոխվելու է, չեն դադարում:

Խորհրդարանի կրթության, գիտության, մշակույթի, սպորտի, երիտասարդության ու սփյուռքի մշտական հանձնաժողովը, ի դեմս նախագահ Մխիթար Հայրապետյանի, ինչպես բոլոր հարցերում, այնպես էլ այժմ ձկան նման լուռ է:

Մինչ գրականագետներն ու հասարակական գործիչները բարձրաձայնում են չափորոշիչներում տեղ գտած թերություններն ու անթույլատրելի հանգամանքները, օրենսդրի ու գործադրի պատասխանատուները խոր թմբիրի մեջ են (երևի «փարթիի» են մասնակցում):

«Իրատեսի» տեղեկություններով՝ առարկայի նոր չափորոշիչները նաև որոշ իմքայլականների են մտահոգում: Նրանցից ոմանք չեն խուսափում հրապարակավ քննադատելուց, նշելուց թերի ու բաց կողմերը: «Ինչու պետք է լռեմ, էնպիսի բորշչ են եփել, որ մարդ կարո՞ղ է լռել: Այո, քննադատում եմ ու շարունակելու եմ նույն ոճով: Թող բարի լինեն, մյուսներն էլ խոսեն, խայտառակություն է սա, ամոթ:Մասնագիտական հանձնաժողովը հենց դրա համար է, որ կարծիք հայտնի, քննարկի, ոչ թե մտածի, թե ԿԳՄՍ նախարարությունը ծանր է տանելու քննադատությունը, ու կաշկանդվի դիտարկումներ ներկայացնելուց»,-ասաց մեր զրուցակիցը՝ հավելելով՝ քանի դեռ կառավարման համակարգերը նորմալ չեն երկխոսում, կաշկանդվում են միմյանց աշխատանքի վերաբերյալ հարցեր բարձրաձայնելուց, որևէ էական առաջընթաց չի լինելու:

Այս խորագրի վերջին նյութերը