Աշխարհ

07.04.2011 16:35


Եվրոպական Խորհրդարանի նոր բանաձևը նախատեսում է շփումներ հաստատել Լեռնային Ղարաբաղի փաստացի իշխանությունների հետ

Եվրոպական Խորհրդարանի նոր  բանաձևը նախատեսում է շփումներ հաստատել Լեռնային Ղարաբաղի փաստացի իշխանությունների հետ

Այսօր Եվրոպական խորհրդարանը ձայների ճնշող մեծամասնությամբ ընդունել է «Եվրոպական Հարեւանության Քաղաքականության ամփոփում» անունը կրող բանաձեւը, որտեղ նշված են այն հիմնական բոլոր ուղղություններն ու ծրագրերը, որոնք իրականցվում են Արևելյան ուղղությամբ:

Բանաձեւի 47-րդ կետով Եվրոպական խորհրդարանի կողմից ԵՄ բարձրաստիճան պաշտոնյաներին կոչ է արվում, հաշվի առնելով ԵՄ ակտիվ ներգրավվածությունը Արեւելյան հարեւանության ծրագրում` անվտանգությանը վերաբերող հարցերում, ակտիվացնել իրենց գործողությունները՝ գտնելու համար Մերձդնեստրյան եւ Հարավային Կովկասի ձգձգված հակամարտությունների կարգավորումը՝ միջազգային իրավունքի սկզբունքների, մասնավորապես՝ ուժի չկիրառման, ժողովուրդների ինքնորոշման եւ տարածքային ամբողջականության սկզբունքների հիման վրա:

Բանաձեւի հաջորդ` 48-րդ կետով Եվրոպական խորհրդարանը կոչ է անում հաշվի առնել պրագմատիկ նախաձեռնությունները եւ նորարարական մոտեցումները, եւ շփումներ հաստատել չճանաչված պետությունների փաստացի իշխանությունների (de facto authorities) եւ հասարակությունների հետ՝ քաղաքացիական մշակույթին եւ տեղական համայնքի հետ երկխոսությանը աջակցելու նպատակով:

http://www.europarl.europa.eu/sides/getDoc.do?type=MOTION&reference=B7-2011-0198&language=EN

Այս խորագրի վերջին նյութերը