Կարծիք

28.07.2020 08:45


Նախիջևան Թուրքիայի զորք մտցնելը պետք է այդ նոր իրողության կոնտեքստում դիտարկել

Նախիջևան Թուրքիայի զորք մտցնելը պետք է այդ նոր իրողության կոնտեքստում դիտարկել

Էրդողանը և Պուտինը հեռախոսազրույց են ունեցել և քննարկել են Կովկասում ստեղծված իրավիճակը։ Թե ինչ են խոսել, երկրորդական է՝ այդ խոսակցության բուն փաստի համեմատությամբ։

Ի՞նչ ունենք։ Ունենք այն, որ Կովկասն արդեն ռուս-թուրքական միասնական ազդեցության գոտի է, ինչն, այդ խոսակցությամբ, ըստ էության, Պուտինը ճանաչեց կամ ավելի ճիշտ՝ իրողությունը, այլապես խոսելու թեմա չէին ունենա։

Արդեն Ռուսաստանը միայնակ ի զորու չի Կովկասում ապահովել կայունություն, դրա համար Թուրքիայի միջամտությունն է անհրաժեշտ։

Նախիջևան Թուրքիայի զորք մտցնելը պետք է այդ նոր իրողության կոնտեքստում դիտարկել։ Դա այդ փաստի ֆիքսացիան է։

Հարավային Կովկասում, ըստ էության, արդեն երկրորդ ռազմական բազան է հայտնվում։ Սա նոր աշխարհքաղաքական իրողություն է, եթե չհաշվենք քայլականների քաղաքական թատերաբեմ իջնելը, ինչը նույնպես աշխարհքաղաքական երանգ ունի։

Ստեփան Դանիելյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը