Կարծիք

27.07.2020 20:10


Արդարադատության նախարարի հայրն իմ դեմ հայց է ներկայացրել

Արդարադատության նախարարի հայրն իմ դեմ հայց է ներկայացրել

Իշխանական պորտաբույծները կա՛մ որոշել են իմ հաշվին ապրել, կա՛մ դատական հայցերով ու ֆինանսական պահանջներով ինձ լռեցնեն...

Այսօր ստացել եմ ԴԱՀԿ նամակ՝ իմ հաշիվներին և գույքի վրա 2.000.000 (երկու միլիոն) դրամ կալանքի որոշման ծանուցում: ԴԱՀԿ-ի նամակից պարզ դարձավ, որ դա հայցի ապահովում է, իսկ հայցից քանի որ տեղյակ չէի, դատական միասնական տեղեկատվական համակարգից տեղեկացա, որ հայցը իմ և մի շարք լրատվամիջոցների դեմ ներկայացրել է ոչ ավել ոչ պակաս արդարադատության նախարարի հայրը:

Հայցի առարկան, ըստ իրենց, զրպարտություն է, իմ ենթադրությամբ վերաբերում է իմ կողմից նախարարի միջոցով հորը բարևելու դրվագին:

Էն, որ Ալենը դատի է տվել, փող է ուզում, էն, որ մարտի մեկի զոհերից մի քանիսի հարազատներին իշխանություններն ուղղորդել էին դատի տալ ինձ ու փող ուզել, չէի բարձրաձայնում՝ գործը թողնելով իրավական հարթությունում, բայց հիմա, արդեն դատավորներին ստիպում են առանց վճռի կալանք դնել գույքիս ու հաշիվներիս, խոսում է մի բանի մասին, որ իրոք քիչ կա դատավոր, որ իշխանությանը կասի ոչ:

Եզակի անգամ կիսում եմ Արսեն Թորոսյանի տեսակետը՝ այս վճիռը չեմ կատարելու...

Ինչ ասել եմ, տեղին եմ ասել, չեմ փոշմանում, ներողություն չեմ խնդրելու, ասածս հիմնավորելու եմ, հետո էլ պահանջելու եմ՝ ասածիս հիմքերով քրեական գործ հարուցվի ու կոռուպցիոներները պատժվեն:

Իմ հաշվին չեք ապրելու այ պորտաբույծներ...

Նարեկ Մանթաշյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը