Լրահոս

27.07.2020 19:50


Եկել են «վլաստի», ինչ ուզում` անում են․ երգիչը՝ պատգամավորի մասնակցությամբ փարթիի մասին

Եկել են «վլաստի», ինչ ուզում` անում են․ երգիչը՝ պատգամավորի մասնակցությամբ փարթիի մասին

Երեկ՝ հուլիսի 27-ին, մամուլում տեսանյութ հրապարակվեց, թե ինչպես Սևանի ափին գտնվող «Սպիտակ-Շորժա» հանգստյան գոտում երիտասարդները «փարթի» էին անցկացնում, որին մասնակցում էր և ըստ լրատվամիջոցների՝ հենց խնջուքի կազմակերպիչը ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանն էր։ Լողափնյա փարթիի ընթացքում երգել է նաև Գոռ Սուջյանը։

Նկատենք, որ Հայաստանում համավարակով պայմանավորված արգելվում են բազմամարդ միջոցառումները, հավաքները, հարսանիքներ, կնունքներ և այլն։

Այս խնդրով բազմիցս կառավարության մոտ բողոքի ակցիա են իրականացրել ռեստորանային ոլորտի աշխատակիցները՝ երգիչներ, թամադաներ, մատուցողներ, որոնց ակցիան ավարտվել է հիմնականում բերման ենթարակվելով։

Ռեստորանային երգիչ Էրիկ Մակարյանը Yerevan.Today-ի հետ զրույցում մտահոգություն հայտնեց, որ պատգամավորի մասնակցությամբ փարթին չիի դատապարտվի որևէ մեկի կողմից։

«Այն, ինչ իրենք անում են, ապօրինի է։ Ես բողոքի ակցիա էի կազմակերպել, բայց եկան կալանավորեցին։ Հաջորդ օրը ավտոմեքենաներով ակցիա արեցինք, էլի եկան, ցրեցին․ մինչև ե՞րբ են ցրելու։ Մշակույթը հավասարեցրել են զրոյի։ Իրենց ներկայայությունն իշխանությունում արդեն արդար չէ։ Այդ 80 տոկոսին, որ իրեն ընտրել են, այդ կուսակցությունից դուրս է եկել․ փուռն են տվել՝ դուրս են եկել։ Իրենք էլ եկել են «վլաստի», ոնց ուզում, ինչ ուզում անում են։ Ես ամեն օր ընդդիմանում եմ, ամեն օր ուզում եմ բողոքի ակցիա անել, բայց դա ոչ ոք բանի տեղ չի դնում։ Արեցինք ոչ մի արձագանք չեղավ, ոչ մեկը չպատասխանեց՝ երբ, ոնց, ինչ է լինելու։ Երևի դիտմամբ են անում։ Ես չգիտեմ, թե իրենք ինչ դպրոց են ավարտել, ոնց են ապրել իրենց կյանքը, որ հիմա այսպես են վարվում մարդկանց հետ։ Մեր ոլորտը այժմ ամենաանտեսված ոլորտն է»,-ասաց երգիչը։

Նրա խոսքով, նման պարագայում ճիշտ կլիներ իրենց բողոքն արտահայտեին նաև այն երգիչները, որոնց հրավիրել են նման միջոցառմանը երգելու․ «Ճիշտ կլիներ՝ երաժիշտներն էլ չգնային, չերգեին։ Դա ամենամեծ ակցիան կլիներ։ Ես բոլորին հարգում եմ, փողը քաղցր բան է և հասկանում եմ, մանավանդ այս ճգնաժամին, բայց փողի գերի չի կարելի դառնալ։ Արվեստը զրոյացրել են, ամենքն «ադյալը» քաշում է իր վրա, բայց ոչ ոք ոչինչ չի անում»։

Այս խորագրի վերջին նյութերը