Կարծիք

27.07.2020 18:12


Իշխանությունները վաղվա իրենց էլեկտորատին սվիններով են դիմավորում

Իշխանությունները վաղվա իրենց էլեկտորատին սվիններով են դիմավորում

Անկեղծ, ես ուրախ եմ, որ բուհ չընդունված դիմորդները (պատճառը կապ չունի) որոշեցին դուրս գալ ծնողների շվաքի տակից ու ինքնուրույն առաջ տանել սեփական տեսակետն ու ինքնուրույն լուծել իրենց խնդիրները: Բայց հիասթափված եմ, որ իշխանությունները վաղվա իրենց էլեկտորատին սվիններով են դիմավորում:

Այս պատանիները, ի տարբերություն պողոսազանգվածի, խնդիր են տեսել, փորձում են բանակցել, լուծում գտնել: Իրենք դեռ երեկ դպրոցական նստարանին էին, շատ բան չգիտեն, կարող են մի քիչ էլ սխալվել, մի քիչ էմոցիոնալ լինել: Բայց դրա համար նրանց նկատմամբ ուժ և բիրտ սանկցիաներ կիրառելն անթույլատրելի, հակադաստիարակչական և հակամանկավարժական է:

Այդ պատանիների մի մասը երկու տարի առաջ հասարակական կարգ էր խանգարում, փողոց փակում` այսօր ընդունելի, լսելի լինելու հույսով: Նրանք վաղը բանակ են զորակոչվելու և մեր սահմանն են պահելու: Իսկ իշխանավորները կրկին հոխորտալու են, թե բանակում հեղինակություն ունեն:

Էդուարդ Սարիբեկյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը