Կարծիք

27.07.2020 18:06


Ներկա իրավիճակը բացատրող տեսություն՝ «синдром упрямого осла»

Ներկա իրավիճակը բացատրող տեսություն՝ «синдром упрямого осла»

Ես անկեղծ չեմ հասկանում՝ ինչն է պատճառը, որ համառորեն պաշտպանում են իրենց ոլորտում ձախողվածներին, անընդհատ սկանդալների կենտրոնում հայտնվողներին, ոչ կոմպետենտներին, թիմի վարկանիշին անընդհատ հարվածողներին։ Հասկանալի է, երբ դա տեղի է ունենում, օրինակ, լեգիտիմության ցածր մակարդակ ունեցող իշխանության պարագայում, երբ միակ հենարանը թիմն է, բայց երբ դա լինում է լեգիտիմության բարձր մակարդակի ֆոնին, ապա սա արդեն, մեղմ ասած, տարօրինակ է։

Թեև, քաղաքական հոգեբանության մեջ որոշ մասնագետներ առանձնացնում են այսպես կոչված «синдром упрямого осла» երևույթը, երբ իշխանության ղեկին գտնվողը գիտակցում է, որ սխալ է գործում, բայց չի կարողանում դուրս գալ այդ սխալների շղթայից ու չի փոխում իր գործելաոճը։

Երևի թե, միայն այս տեսությունը կարող է բացատրել ներկա իրավիճակը։ Այլ ռացիոնալ բացատրություններ մտքին արդեն չեն գալիս։

Նինա Մարգարյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը