Մեկնաբանություն

27.07.2020 12:40


Կանաչող Սևանն ու «կանաչով» բնապահպանները

Կանաչող Սևանն ու «կանաչով» բնապահպանները

Կորանավարակի պայմաններում արտագնա տուրիզմը զգալիորեն կրճատվել է։ Հայ ժողովրդի մի զգալի մասը զրկվել է ծովից, Ֆեյսբուքում ծովային նկարներ դնելուց ու թիթիզանալուց։

Այս տարի մեր ծովը Սևանն է։ Սելֆիներն էլ այնտեղից են։ Բայց «ծովում» խնդիրներ կան։ «Ծովը» կանաչել է։ Սելֆիններն էլ համապատասխանաբար կանաչ ֆոնի վրա են։

Եթե այսպես շարունակվի ու Սևանը փոխի իր տեսքը, ապա մենք բնապահպանական շատ լուրջ խնդիրների առաջ կկանգնենք։

Փաստորեն, ստացվում է, որ երբ Նիկոլ Փաշինյանը խոսում էր «կանաչ Հայաստանի» մասին, Սևանի կանաչումը նկատի ուներ։

Ուշագրավն այս «կանաչ» պատմության մեջ այն է, որ կանաչող Սևանի համար որևէ կենդանի բնապահպան (խոսքս ճղճղացողների մասին է) կոկորդը կամ հետույքը չի պատռում կառավարության շենքի դիմաց, «թավշյա» առաջնորդից չի պահանջում փրկել Սևանը, փողոց չի փակում, ասֆալտին չի պառկում, հացադուլ չի հայտարարում։

Պատճառն այն է, որ Սևանի մաքրության համար դրսից փող տվող չկա։ Փող տվողներն այլ տեղ են պահանջում պայքարել, և «բնապահպանները»՝ հանուն Սևանի, պայքարում են... Ամուլսարում։ Նրանք Սևանի «նաղդ» վնասումը թողած պայքարում են Ամուլսարի հանքի «նիսյա» վնասների դեմ։ Պայքարում են «կանաչով», այսինքն՝ դոլարով։

Սևանի պատմությունը ցույց է տալիս «բնապահպանների» փարիսեցիական ու դեմագոգիկ էությունը։ Նրանք հայտարարում են, որ ոսկու հանքի շահագործումը կվնասի Սևանին։ Ոչ մի ապացույց չեն ներկայացնում, բայց եկեք մի պահ ընդունենք, որ իրենք ճիշտ են ու իրենց դարդը Սևանն է։ Այստեղ հարց է առաջանում՝ եթե իրենց դարդը Սևանն է, ապա ինչո՞ւ չոլերում փողոց փակողներից գեթ մեկ հոգի չկա Սևանի համար կռիվ տվողների մեջ։ Ինչո՞ւ Սևանի կողմերը փողոց չեն փակում, որպեսզի կառավարության ուշադրությունը հրավիրեն բնական աղետի վրա։ Պատասխանը պարզ է։ Չկրկնվենք։

Ինչպես հայտնի պատմության մեջ է ասվում՝ պոռնիկներ են, սը՛ր։

Հայկ Ուսունց

Այս խորագրի վերջին նյութերը