Ջրվեժ գյուղի ազգային պարկում «Mercedes» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել լողավազանի մեջ․ կան տուժածներ
Հուլիսի 26-ին, ժամը 21։25-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ջրվեժ գյուղի ազգային պարկում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Կոտայքի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը։
Պարզվել է, որ «Mercedes» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Հովհաննես Գ․, ծնված 1973 թ․) դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել լողավազանի մեջ։
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը, ավտոմեքենայի ուղևորը տեղի ուժերով դուրս է բերվել և տեղափոխվել հիվանդանոց։
Փրկարարները վարորդին դուրս են բերել ավտոմեքենայից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային․ վերջինս հոսպիտալացվել է «Հերացի» թիվ 1 համալսարանական կլինիկա։