Լրահոս

27.07.2020 11:40


Կորոնավիրուսից մահացած 6 քաղաքացիներից ամենաերիտասարդը 54 տարեկան է, տարեցը՝ 81․ ԱՆ

Կորոնավիրուսից մահացած 6 քաղաքացիներից ամենաերիտասարդը 54 տարեկան է, տարեցը՝ 81․ ԱՆ

Հայաստանում հուլիսի 27-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 73 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 37390-ի:

Մահվան դեպքերի վերաբերյալ Առողջապահության նախարարությունը հայտնում է, որ պացիենտները եղել են 63 (տղամարդ), 81 (կին), 54 (տղամարդ), 68 (կին), 80 (կին) և 56 (տղամարդ) տարեկան։ Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 221 է:

Այս խորագրի վերջին նյութերը