Աշնանը սպասվում է կորոնավիրուսով վարակվածների թվի ավելացում. համաճարակաբան
Հայաստանում պետք է կատարվեր կորոնավիրուսի համաճարակաբանական հսկողություն, որն, իմ կարծիքով, չի եղել: Այս մասին NEWS.am-ին ասաց բժիշկ-համաճարակաբան Էդուարդ Հովհաննիսյանը` խոսելով Հայաստանում կորոնավիրուսային իրավիճակի մասին:
«Համաճարակաբանական հսկողություն ես չեմ տեսնում, քանի որ դրա հիմքում ընկած թեստավորումը, որը մեծ ծավալով չի իրականացվում եւ լիարժեք պատկերացնել` որ փուլում ենք գտնվում դժվար է: Գոնե օրական 4-5 հազար թեստավորում պետք է իրականացվեր: Պետք է բնակչության շրջանում իրականացնենք հետազոտություններ, որպեսզի պարզենք` բնակչությունը ինչ ծավալով է ընդգրկված համաճարակի մեջ, դա էլ չի կատարվում: Ամենակարեւորն այն է, որ չկա ռազմավարական մոտեցում այս ամեն ինչին, չեմ հասկանում, թե ինչու հիմնական շեշտը դրվեց դիմակ կրելու վրա: Հիմնական միջոցառումը, որը մեզ մոտ չկատարվեց դա կոնտակտավորների վերահսկողությունն է, որը մեզ մոտ մայիսի վերջից էլ չկատարվեց, հիմնական միջոցառումը պետք է լինի կոնտակտավորների վերահսկողությունը: Ավելի արդյունավետ կլինի 10 հոգի կոնտակտավոր հսկել, քան թե ամբողջ Երեւանը փողոցում դիմակ կրի»,-ասաց նա` նշելով, որ առողջապահության նախարարությունը չի լսում տարբեր մասնագետների առաջարկած խորհուրդները:
Համաճարակաբանի խոսքով` այս պահին համաճարակի կայունացում է դիտվում, քանի որ խոցելի շրջանները արդեն վարակվել են, սակայն աշնանը վարակվածների թիվը կրկին կմեծանա:
«Խոցելի շրջաններն են քաղաքներ, մեծ ձեռնարկություններ, որոնցում ավելի մեծ է հավանականությունը վարակվելու, քանի որ շփումը ավելի մեծ է: Եթե նայում ենք վարակվածության քարտեզը, տեսնում ենք, որ մարզերում եւ գյուղերում վարակվածության մակարդակը շատ ցածր է, սակայն դաշտային աշխատանքների ավարտից հետո ես սպասում եմ վարակվածության թվի բարձրացում, քանի որ կընդգրկվի նաեւ գյուղական բնակչությունը, սակայն գյուղական բնակչությունը ավելի համատարած չի վարակվելու ինչպես քաղաքներում: Սակայն դա լինելու է աշնանը եւ զուգորդվելու է աշնանային այլ սեզոնային հիվանդությունների հետ, որն առաջացնելու է նոր ծանրաբեռնվածություն առողջապահական համակարգի վրա»,-ասաց Հովհաննիսյանը:
Աշնանը սպասվող աճն ըստ համաճարակաբանի երկրորդ ալիք չի լինելու, այլ լինելու է համաճարակի զարգացման եւս մեկ փուլ կամ էտապ, որին ընդգրկվելու է ավելի քիչ խոցելի, այլ բնակչություն:
«Այս կանխատեսմանը միայն մի բան կարող է խանգարել, որ տարածվածությունը այնքան շատ լինի,որ դաշտային աշխատանքներով զբաղվող անձն էլ վարակվի»,-ասաց նա:
Էդուարդ Հովհաննիսյանը նշեց, որ ընդհանուր առմամբ վարակվաների մոտ իմունիտետ կձեւավորվի, հնարավոր են կրկնավարակի դեպքեր, սակայն ընդհանուր առամամբ իմունային համակարգը պաշտպանելու է:
«Հետագայում էլ նման համաճարակներ չեն լինելու, քանի որ մարդկանց պոպուլյացիան արդեն ծանոթ է այս վիրուսին»,-ընդգծեց նա: