Լրահոս

27.07.2020 10:53


Հակառակորդի կրակոցից զոհվել է պայմանագրային զինծառայող

Հակառակորդի կրակոցից զոհվել է պայմանագրային զինծառայող

Հուլիսի 27-ին, ժամը 01.10-ի սահմաններում, ՀՀ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի մարտական դիրքում, հակառակորդի կողմից դիպուկահար հրազենից արձակված կրակոցից մահացու հրազենային վիրավորում է ստացել պայմանագրային զինծառայող Աշոտ Գևորգի Միքայելյանը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՊՆ-ն:

ՀՀ պաշտպանության նախարարությունը խորին ցավակցություն և զորակցություն է հայտնում Աշոտ Միքայելյանի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:

Այս խորագրի վերջին նյութերը