Դանակահարություններ՝ Երևանում․ վնասվածքներով հիվանդանոց են տեղափոխվել 21 և 29-ամյա երիտասարդներ
Հուլիսի 25-ին դանակահարություններ են տեղի ունեցել Երևանում։ Ժամը 23։45-ի սահմաններում «Էրեբունի» բժշկական կենտրոնից Ոստիկանության Էրեբունու բաժին ահազանգ է ստացվել, որ «կրծքավանդայկի վնասվածք, կտրած-ծակած վերքեր» ախտորոշմամբ՝ իրենց մոտ են տեղափոխվել 2 քաղաքացի, տեղեկացնում է shamshyan.com-ը։
Վիրավորներն ի վիճակի չեն եղել կատարվածի մասին բացատրություն տալ: Ոստիկանները պարզել են, որ վիրավորներն են՝ Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի բնակիչներ՝ 29-ամյա Տիգրան Հունանյանն ու 21-ամյա Դավիթ Գրիգորյանը, որոնք հիվանդանոց են տեղափոխվել Նոր Արեշ 34 փողոցից։
Արդեն դեպքի վայրում հայտնաբերվել են արնանման հետքեր, կոշիկներ, հողաթափ։ Եվ կան կասկածներ, որ կոշիկներն ու հողաթափը վիրավորներինն են։
Փաստի առթիվ քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ։