Ռուսաստանում, իսկ ավելի կոնկրետ` Մոսկվայում, հայերի դեմ հարձակումները կազմակերպվել էին պետական մակարդակով։ Նկատի ունեմ Ադրբեջանին։
Ադրբեջանցիների հարձակումների հետևից երևում էին Մեհրիբան Ալիևայի ականջները։ Այն Մեհրիբանի, ում Նիկոլ Փաշինյանիկինը հրավիրում է Ստեփանակերտ՝ մուղամ լսելու։
Մեհրիբանը հավակնում է ամուսնու պաշտոնին (Աննա Հակոբյանը դեռ չի՞ հավակնում)։ Նա Ադրբեջանում ներկայացնում է պատերազմի կուսակցությունը։
Տավուշում տեղի ունեցածը լրջորեն հարվածել է ալիևյան կլանին և հերթական անգամ պայթեցրել այն փուչիկը, թե բա ադրբեջանական բանակը գերազանցում է հայկականին։
Պարտություն կրելով Տավուշում՝ Ադրբեջանը փորձեց նախ ռևանշի հասնել հայերի դեմ՝ ծիրանների դեմ «հերոսական» պատերազմ մղելով, ապա անցավ կոնկրետ բռնությունների՝ ոհմակային հարձակումներ կազմակերպելով։
Բռնությունների և դրանց կանխման գործընթացների մեջ ներգրավվեցին բոլորը՝ Ադրբեջանի իշխանություններից մինչև ադրբեջանցի խուլիգաններ, հայ ու ադրբեջանցի գողական աշխարհի ներկայացուցիչներից մինչև դիվանագետներ, ՌԴ իշխանություններից մինչև քաղաքական գործիչներ։
Բոլորը ներկա էին, բացի ՀՀ իշխանություններից։ Առիթ, անառիթ «լայվ» անող Նիկոլ Փաշինյանը բառ անգամ չարտասանեց մոսկովյան հարձակումների թեմայով։ Չէր լսվում նաև մեջ ընկածի՝ մեր «Մեհրիբանի»՝ Աննա Հակոբյանի ձայնը, չէր լսվում նրա խաղաղասիրական կոչը։
Ռուսաստանի հայերն անպաշտպան էին մնացել, քանզի հետևում չկար հայկական պետություն։ Ծիրանային ֆլեշ–մոբը լավ բան էր, բայց վատ էր, որ պետությունը բացակայում էր։ Այդպես է նաև այլ հարցերում։ Որտեղ քաղաքացին խնդիրների է հանդիպում, պետությունը և իշխանությունը չկան։ Իսկ որտեղ պետք է քաղաքացուն օգտագործել, հարկել, տուգանել, նիկոլական պետությունն ու իշխանությունը տեղում են։
Ահա այն ամենը ինչ պետք է իմանալ նիկոլական իշխանության մասին։
Ռուսաստանյան բախումների ներկաներն ու բացակաները
Ռուսաստանում, իսկ ավելի կոնկրետ` Մոսկվայում, հայերի դեմ հարձակումները կազմակերպվել էին պետական մակարդակով։ Նկատի ունեմ Ադրբեջանին։
Ադրբեջանցիների հարձակումների հետևից երևում էին Մեհրիբան Ալիևայի ականջները։ Այն Մեհրիբանի, ում Նիկոլ Փաշինյանի կինը հրավիրում է Ստեփանակերտ՝ մուղամ լսելու։
Մեհրիբանը հավակնում է ամուսնու պաշտոնին (Աննա Հակոբյանը դեռ չի՞ հավակնում)։ Նա Ադրբեջանում ներկայացնում է պատերազմի կուսակցությունը։
Տավուշում տեղի ունեցածը լրջորեն հարվածել է ալիևյան կլանին և հերթական անգամ պայթեցրել այն փուչիկը, թե բա ադրբեջանական բանակը գերազանցում է հայկականին։
Պարտություն կրելով Տավուշում՝ Ադրբեջանը փորձեց նախ ռևանշի հասնել հայերի դեմ՝ ծիրանների դեմ «հերոսական» պատերազմ մղելով, ապա անցավ կոնկրետ բռնությունների՝ ոհմակային հարձակումներ կազմակերպելով։
Բռնությունների և դրանց կանխման գործընթացների մեջ ներգրավվեցին բոլորը՝ Ադրբեջանի իշխանություններից մինչև ադրբեջանցի խուլիգաններ, հայ ու ադրբեջանցի գողական աշխարհի ներկայացուցիչներից մինչև դիվանագետներ, ՌԴ իշխանություններից մինչև քաղաքական գործիչներ։
Բոլորը ներկա էին, բացի ՀՀ իշխանություններից։ Առիթ, անառիթ «լայվ» անող Նիկոլ Փաշինյանը բառ անգամ չարտասանեց մոսկովյան հարձակումների թեմայով։ Չէր լսվում նաև մեջ ընկածի՝ մեր «Մեհրիբանի»՝ Աննա Հակոբյանի ձայնը, չէր լսվում նրա խաղաղասիրական կոչը։
Ռուսաստանի հայերն անպաշտպան էին մնացել, քանզի հետևում չկար հայկական պետություն։ Ծիրանային ֆլեշ–մոբը լավ բան էր, բայց վատ էր, որ պետությունը բացակայում էր։ Այդպես է նաև այլ հարցերում։ Որտեղ քաղաքացին խնդիրների է հանդիպում, պետությունը և իշխանությունը չկան։ Իսկ որտեղ պետք է քաղաքացուն օգտագործել, հարկել, տուգանել, նիկոլական պետությունն ու իշխանությունը տեղում են։
Ահա այն ամենը ինչ պետք է իմանալ նիկոլական իշխանության մասին։
Սամվել Խաչագողյան