Լրահոս

25.07.2020 21:34


ՍԱՏՄ-ն շարունակում է կորոնավարակի տարածումը կանխելուն միտված ստուգայցերն ամբողջ հանրապետությունում․ 24 ժամով կասեցվել է մի քանի տնտեսավարողների գործունեություն

ՍԱՏՄ-ն շարունակում է կորոնավարակի տարածումը կանխելուն միտված ստուգայցերն ամբողջ հանրապետությունում․ 24 ժամով կասեցվել է մի քանի տնտեսավարողների գործունեություն

Արդեն երկրորդ օրն է, որ ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի, Տավուշի և Լոռու մասնագետները խստացված ստուգայցեր են անցկացնում Տավուշի մարզում. թիրախում Դիլիջան և Իջևան քաղաքների սննդի շղթայի տնտեսավարողներն են: Եվ եթե նախորդ օրը Իջևանում պատկերն անթերի էր՝ խախտումներ չկային, ապա այսօր Դիլիջանում արձանագրված իրողությունները քիչ այլ էին:

Պայմանավորված այդ մարզում Վարդավառի տոնակատարության միջոցառումներով, որ այստեղ անցկացվում է այս շաբաթ՝ Դիլիջանի հանրային սննդի օբյեկտներում մարդկային կուտակումներ են եղել՝ մեկ սեղանի շուրջ 5-ից ավելի անձանցով, ինչը հակասում է ՀՀ պարետի որոշումներով սահմանած նորմերին: Որոշ կազմակերպություններում՝ հանրային սննդի և իրացման ցանցի, բացակայել է օգտագործված դիմակների համար նախատեսված փակ աղբամանը, սխալ կամ թերի են լրացվել ջերմաչափման և ախտահանման գրացամատյանները, չի պահպանվել սոցիալական հեռավություն տարբեր սեղանների շուրջ նստած անձանց միջև, նկատվել են նաև աշխատակիցների կողմից դիմակների ոչ պատշաճ կրելու դեպքեր:

Կազմվել են արձանագրություններ, որոնք կներկայացվեն ՀՀ պարետատուն:

Հանրապետության ողջ տարածքում անցկացվող մշտադիտարկումներին ու կրկնայցերին զուգահեռ 24 ժամով կասեցվել է նաև մի քանի տնտեսավարողների գործւնեությունը:

Կորոնավիրուսով (Covid 19) պայմանավորված վերահսկողության արդյունքում կասեցումները նպատակ ունեն ոչ միայն տնտեսվարողին պատժելու, այլև ժամանակ տալու արձանագրված խախտումները վերացնելու համար: ՍԱՏՄ անակնկալ ստուգայցերը լինելու են շարունակական՝ ամեն օր, օրվա ցանկացած ժամի:

Այս խորագրի վերջին նյութերը