Թուրքիայից ներմուծումը 120 անգամից ավելի շատ է, քան արտահանումը
Երբ ժամանակ առ ժամանակ սրվում են հայ-ադրբեջանական կամ հայ-թուրքական հարաբերությունները, Հայաստանում և Սփյուռքում կրկին վերսկսում են թուրքական ապրանքներից և ծառայություններից հրաժարվելու վերաբերյալ հայտարարությունները, կոչերը։
Ինչպես ցույց է տալիս վերջին տասնամյակների փորձը, այս ուղղությամբ գործնականում որևէ մի քայլ չի արվում։ Առհասարակ, տնտեսական զարգացման և անվանգության տեսանկյունից առաջնահերթ է համարվում, որ երկիրը ավելի շատ արտահանի, քան ներմուծի։ Հայաստանի պարագայում մոտ 2 անգամից ավելի ներկրում ենք ապրանքներ, քան արտահանում։ Իրավիճակն ավելի մտահոգիչ է Թուրքիայի հետ արտաքին առևտրաշրջանառության դեպքում, մասնավորապես՝ 2019 թվականին Թուրքիայից Հայաստան ներկրվել է 268,1 մլն ԱՄՆ դոլար արտադրանք, իսկ Հայաստանից Թուրքիա արտահանվել՝ ընդամենը 2,22 մլն դոլարի արտադրանք (ոսկերչական իրեր, անմշակ մորթիներ, մարդատար ավտոմեքենաներ և այլն), այսինքն՝ շուրջ 120 անգամից ավելի շատ ներկրում ենք Թուրքիայից, քան արտահանում։ Ցավով պետք է արձանագրել, որ Թուրքիայից ներկրման ծավալները տարեցտարի ավելանում են․դիցուկ՝ 2019 թվականին Թուրքիայից Հայաստան ներկրումը ավելացել է 6,1 տոկոսով, իսկ դեպի Թուրքիա արտահանումը նվազել է 12,3 տոկոսով։ Միանշանակ է, որ Թուրքիայից ներկրման ծավալների աճի վրա էականորեն ազդել է նաև մաքսային վարչարարության բարելավումը, ինչի արդյունքում՝ համեմատաբար կրճատվել է Թուրքիայի հետ ստվերային առևտրաշրջանառությունը։
Թուրքիան իր ներքին շուկայի պաշտպանության համար շատ լայն գործիքակազմ ունի, օրինակ՝ թուրքական պետական բանկը տրամադրում է արտահանման վարկեր, երկրի թույլ զարգացած շրջաններում պետությունը սուբսիդավորում է էլեկտրաէներգիայի սպառումը, ԱՀԿ-ին իր անդամակցության պայմանների համաձայն՝ Թուրքիան կարող է ներկրվող ապրանքախմբերի կեսի համար նախատեսել մինչև 48 տոկոս մաքսատուրք, ինչը բնականաբար լուրջ խոչընդոտներ է ստեղծում դեպի Թուրքիա արտահանման համար։ Բացի այդ, Թուրքիան սահմանափակում է ներկրումները տարբեր քաղաքական շարժառիթներից ելնելով, օրինակ՝ տարիներ առաջ Թուրքիայի մաքսային ծառայությունն արգելել էր հայկական «Արարատ» կոնյակի ներմուծումը՝ պատճառաբանելով, որ «Արարատ» անվանումը կարող է թյուրիմացության մեջ գցել թուրք սպառողին։ Վերջին տարիների ընթացքում Թուրքիայից արտահանմանը մեծապես նպաստեց նաև թուրքական լիրայի կրտուկ արժեզրկումը, ինչի արդյունքում՝ թուրքական ապրանքները դարձան ավելի մատչելի։
Չնայած փակ սահմաններին և դիվանագիտական հարաբերությունների բացակայությանը՝ հայ-թուրքական գործարար կապերը բավականին ակտիվ են եղել, ինչպես նաև Հայաստանից հազարավոր հայեր աշխատում են Թուրքիայում,հիմնականում՝ առևտրի և սպասարկման ոլորտներում։ Թուրքիայի հետ արտաքին առևտրի հարցում ճիշտ և համալիր լուծումներ գտնելու համար հարկավոր է նաև հաշվի առնել, որ 1000-ավոր փոքր և միջին առևտրականներ, արտադրողներ իրենց ապրանքները, հումքը, նյութերը ներկրում են Թուրքիայից, և թուրքական ընկերությունների հետ արդեն ստեղծվել են փոխշահավետ կապեր։
Հայաստանի տնտեսական քաղաքականության մեջ երբեք պատշաճ ուշադրություն չի դարձվել ներմուծման փոխարինման (Import-substitution) ծրագրերին: Ակնհայտ է, որ մենք միանգամից և ամբողջությամբ չենք կարող հրաժարվել թուրքական ապրանքներից, սակայն կարող ենք և պետք է ուսումնասիրենք փոխադարձ առևտրաշրջառանությունը, նախանշենք այն ապրանքների շրջանակը, որոնք հնարավոր են արտադրել Հայաստանում։ Մասնավորապես՝ Թուրքիայից Հայաստան հիմնականում ներկրվում են ավտոմեքենաների յուղեր, հագուստ, ցիտրուսներ, կտոր, սարքավորումներ և այլն։ Անշուշտ, Հայաստանում ցիտրուսներ չենք կարող արտադրել, սակայն պետական աջակցության ծրագրերի և ներկրման սահմանափակումների միջոցով հնարավորություն ունենք խրախուսել ավտոմեքենաների տեղական յուղերի, հագուստի և կտորի արտադրությունները։ Թուրքական ապրանքների փոխարինման քաղաքականության շրջանակում անհրաժեշտ է դիտարկել ԵԱՏՄ երկրներից նույնանման ապրանքների ներմուծման հնարավորությունները, որը կխորացնի նաև Հայաստանի ինտեգրացիոն կապերը։ Տնտեսական հեղափոխությունը նման ծրագրերով են իրականացվում։ Սա իշխանության կամ ընդդիմության հարց չէ․ այս ծրագրերը ի վիճակի կլինենք կյանքի կոչել՝ միայն համահայկական ներուժը ներդնելու միջոցով։
ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու, տնտեսագետ Սուրեն Պարսյան
Թուրքիայից ներմուծումը 120 անգամից ավելի շատ է, քան արտահանումը
Երբ ժամանակ առ ժամանակ սրվում են հայ-ադրբեջանական կամ հայ-թուրքական հարաբերությունները, Հայաստանում և Սփյուռքում կրկին վերսկսում են թուրքական ապրանքներից և ծառայություններից հրաժարվելու վերաբերյալ հայտարարությունները, կոչերը։
Ինչպես ցույց է տալիս վերջին տասնամյակների փորձը, այս ուղղությամբ գործնականում որևէ մի քայլ չի արվում։ Առհասարակ, տնտեսական զարգացման և անվանգության տեսանկյունից առաջնահերթ է համարվում, որ երկիրը ավելի շատ արտահանի, քան ներմուծի։ Հայաստանի պարագայում մոտ 2 անգամից ավելի ներկրում ենք ապրանքներ, քան արտահանում։ Իրավիճակն ավելի մտահոգիչ է Թուրքիայի հետ արտաքին առևտրաշրջանառության դեպքում, մասնավորապես՝ 2019 թվականին Թուրքիայից Հայաստան ներկրվել է 268,1 մլն ԱՄՆ դոլար արտադրանք, իսկ Հայաստանից Թուրքիա արտահանվել՝ ընդամենը 2,22 մլն դոլարի արտադրանք (ոսկերչական իրեր, անմշակ մորթիներ, մարդատար ավտոմեքենաներ և այլն), այսինքն՝ շուրջ 120 անգամից ավելի շատ ներկրում ենք Թուրքիայից, քան արտահանում։ Ցավով պետք է արձանագրել, որ Թուրքիայից ներկրման ծավալները տարեցտարի ավելանում են․դիցուկ՝ 2019 թվականին Թուրքիայից Հայաստան ներկրումը ավելացել է 6,1 տոկոսով, իսկ դեպի Թուրքիա արտահանումը նվազել է 12,3 տոկոսով։ Միանշանակ է, որ Թուրքիայից ներկրման ծավալների աճի վրա էականորեն ազդել է նաև մաքսային վարչարարության բարելավումը, ինչի արդյունքում՝ համեմատաբար կրճատվել է Թուրքիայի հետ ստվերային առևտրաշրջանառությունը։
Թուրքիան իր ներքին շուկայի պաշտպանության համար շատ լայն գործիքակազմ ունի, օրինակ՝ թուրքական պետական բանկը տրամադրում է արտահանման վարկեր, երկրի թույլ զարգացած շրջաններում պետությունը սուբսիդավորում է էլեկտրաէներգիայի սպառումը, ԱՀԿ-ին իր անդամակցության պայմանների համաձայն՝ Թուրքիան կարող է ներկրվող ապրանքախմբերի կեսի համար նախատեսել մինչև 48 տոկոս մաքսատուրք, ինչը բնականաբար լուրջ խոչընդոտներ է ստեղծում դեպի Թուրքիա արտահանման համար։ Բացի այդ, Թուրքիան սահմանափակում է ներկրումները տարբեր քաղաքական շարժառիթներից ելնելով, օրինակ՝ տարիներ առաջ Թուրքիայի մաքսային ծառայությունն արգելել էր հայկական «Արարատ» կոնյակի ներմուծումը՝ պատճառաբանելով, որ «Արարատ» անվանումը կարող է թյուրիմացության մեջ գցել թուրք սպառողին։ Վերջին տարիների ընթացքում Թուրքիայից արտահանմանը մեծապես նպաստեց նաև թուրքական լիրայի կրտուկ արժեզրկումը, ինչի արդյունքում՝ թուրքական ապրանքները դարձան ավելի մատչելի։
Չնայած փակ սահմաններին և դիվանագիտական հարաբերությունների բացակայությանը՝ հայ-թուրքական գործարար կապերը բավականին ակտիվ են եղել, ինչպես նաև Հայաստանից հազարավոր հայեր աշխատում են Թուրքիայում, հիմնականում՝ առևտրի և սպասարկման ոլորտներում։ Թուրքիայի հետ արտաքին առևտրի հարցում ճիշտ և համալիր լուծումներ գտնելու համար հարկավոր է նաև հաշվի առնել, որ 1000-ավոր փոքր և միջին առևտրականներ, արտադրողներ իրենց ապրանքները, հումքը, նյութերը ներկրում են Թուրքիայից, և թուրքական ընկերությունների հետ արդեն ստեղծվել են փոխշահավետ կապեր։