Լրահոս

25.07.2020 19:15


Գեղարքունիքի մարզում բախվել են Nissan XTrail-ն ու բեռնատար գնացքը

Գեղարքունիքի մարզում բախվել են Nissan XTrail-ն ու բեռնատար գնացքը

Այսօր՝ հուլիսի 25-ին, ժամը 13։00-ի սահմաններում Երևան-Իջևան ավտոճանապարհի՝ Սևան քաղաքից Ցամաքաբերդ տանող ճանապարհին գտնվող առկա գնացքի անցման վրա բախվել են Սևան քաղաքի բնակիչ՝ 47-ամյա Ռ․ Մարտիրոսյանի վարած Nissan XTrail մակնիշի ավտոմեքենան և Գ․ Մարտիրոսյանի վարած 30 վագոնով էլեկտրաքարշը։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար, տուժածներ չկան։

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

Բեռնատար գնացքը Երևանից ուղևորվում էր Սոթք, իսկ նշված հատվածում բացակայում է ուղեփակոցը, ինչի պատճառով էլ հաճախակի են նմանատիպ դեպքեր տեղի ունենում, ու Հարավկովկասյան ընկերությունը, չգիտես ինչու, հետևություններ չի անում, և եթե նրանք տեղադրեն ուղեփակոցներ, և քաղաքացիները, և վարորդները կնկատեն ուղեփակոցն ու նմանատիպ դեպքեր տեղի չեն ունենա։

Այս խորագրի վերջին նյութերը