Ալ բա՛վ է «դիմակային» բռնի բարություն անեք, և մեր հիշողությունն էլ տեղն է, պրն. Փաշինյան
Լավ, ի՞նչ էր ասում, ի՞նչ «մեսսիջ» էր հղում իր վերջին «ուղիղ միացմամբ» Նիկոլ Փաշինյանը, որ, ինչպես հայտնի է, զբաղեցնում է վարչապետի պաշտոնը:
Եթե հակիրճ, ապա՝ ասաց հետևյալը.
Ա) հունիսյան «թռիչքային» վիճակից, հունիսի 14-ից հետո, առաջին անգամ կորոնավիրուսի ակտիվ դեպքերի (իմա՝ բուժման փուլում գտնվող վարակակվածների) թիվը 10 հազարից ցածր է:
Բ) Դա կարևոր նորություն է, և՝ «չեմ կարող վստահ պնդել, որովհետև այս ամեն ինչը կախված է նրանից, ինչ հիմա կասեմ: Հիմքեր կան պնդելու, որ ոչ միայն մտել ենք կորոնավիրուսային ճգնաժամը հաղթահարելու փուլ, այլև աշնան հնարավոր երկրորդ համաշխարհային ալիքի նկատմամբ կարող ենք լավ դիմակայունություն ունենալ:
Եվ՝ Գ) դիմակ կրե՛ք, հանկարծ չհանեք:
Այսքանը: Եվ հենց առաջին պնդումից Նիկոլ Փաշինյանի ասածն իրականությանը չի համապատասխանում: Իսկ եթե ոչ էլ մեղմ ասենք, ապա սուտ է, թե երեկվա դրությամբ Հայաստանում կորոնավիրուսի վարակի «ակտիվ դեպքերը» 10 հազարից մի փոքր ցածր են: Մանր սուտ է, բայց էլի բռնվեց: Ու դա մենք չենք ասում, որ սուտ է, դա փաստվում է «Ուորլդմեթերս» հայտնի կայքում զետեղվող կորոնավիրուսային տվյալներով (կասկածողները կարող են ինքնահամոզվել այս հղումով՝ https://www.worldometers.info/coronavirus/?fbclid=IwAR12etLsXMMAFAOBwd4O9vu1iQ6teM5A5RZhFbn1cqDOIDK7AtdZbtHMDhc):
Այսպես. հուլիսի 24-ի, այսինքն, պարոն Փաշինյանի «լայվի» դրությամբ, հիշյալ կայքում շատ հստակ նշված է, որ Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների «ակտիվ դեպքերը» 10.053-ն են (չշփոթել ընդհանուր թվի հետ, այստեղ խոսքը հայտնաբերված և բուժման ընթացքում գտնվող վարակվածների թվի մասին է):
Հարց` պարոն վարչապետ, 10.053-ը Ձեր նշած «տասը հազարից» ցա՞ծր է, թե՞ բարձր: Թե՞, «Հայ գրականությունից» բացի, Ձեր կառավարույթունը ոնց որ «Հանրահաշվի» հետ էլ, կներեք, չունի՞:
Այսինքն, նախնական դատողությունը, թե՝ «հունիսի 14-ից հետո առաջին անգամ ակտիվ դեպքերի թիվը տասը հազարից ցածր է», մաթեմատիկորեն չի համապատասխանում իրականությանը: Հետևաբար, դրա վրա հիմնված հաջորդող պնդումը, ինչպես կասվեր իմ սերնդի ուսումնառության տարիներին՝ կեղծ դատողություն է:
Ի դեպ, կողմնորոշվեիք, ի վերջո. չեք կարո՞ղ «վստահ պնդել», թե՞ այնուհանդերձ պնդում եք: Առհասարակ, պնդումը հենց վստահ է լինում: Իսկ անվստահ պնդումը արդեն սոսկ ենթադրություն է, լավագույն դեպքում՝ հիմնավորված ենթադրություն: Սա՝ ի միջի այլոց:
Շարունակենք:
Ուրեմն, «ակտիվ դեպքերի» ցուցանիշով Հայաստանը կորոնատանջ աշխարհում զբաղեցնում է 38-րդ տեղը՝ զիջելով Կոստա-Ռիկային ու առաջ անցնելով Աֆղանստանից:
Բայց մի այլ կարևոր ցուցանիշ էլ կա կորոնավիրուսի հետ կապված, որն արտացոլում է այս կամ այն կառավարության գործունեությունը, մեր դեպքում՝ անգործությունն ու անտաղանդությունը: Խոսքը 1 միլիոն բնակչի հաշվով վարակվածների ցուցանիշի մասին է: Այդ ցուցանիշը Հայաստանի դեպքում կազմում է 12483 վարակված: Եվ այդ բացասական ցուցանիշով Հայաստանն աշխարհում 11-րդ տեղում է՝ զիջելով ԱՄՆ-ին:
Սա ավելի տխուր վիճակագրություն է, եթե չասենք՝ վշտալի և ողբերգական, բայց էպիտետների ետևից չընկնենք: Մեկ միլիոն բնակչի հաշվով՝ կորոնավիրուսից մահացածների թիվը. Հայաստանի դեպքում կազմում է 236: Այդ վատ ցուցանիշով մենք աշխարհում 21-րդ տեղում ենք: Ու դա ուղղակի խայտառակություն է:
Դա ժողովրդի ողբերգությունն է ու ճամարտակների կառավարության խայտառակությունը:
Ի դեպ, սա արդեն որերո՞րդ դեպքն է, երբ Նիկոլ Փաշինյանը խոսում է «կորոնավիրուսային ճգնաժամը» հաղթահարելու, չգիտեմ՝ ողնաշարը ջարդելու, «զգուշավոր լավատեսության» մասին կամ՝ «վստահ չեմ կարող պնդել, բայց պնդում եմ»: Քավ լիցի, ի տարբերություն ոմանց, կորոնա-ամնեզիայով ու կորոնակուրությամբ չենք տառապում, և մտաբերում ենք արդեն երեք դեպք, երբ Նիկոլ Փաշինյանը 5 ամսվա մեջ այս կամ այն տարբերակով ազդարարել է վարակի ճգնաժամը հաղթահարելու կամ դրան շատ մոտ լինելու մասին: Բայց ամեն անգամ «խիյարը թարս է աճել» և վիճակն ավելի է բարդացել:
Դե, բոլորս գիտենք, որ դրա համար մի՛միայն ժողովուրդն է մեղավոր, ով ասես՝ մեղավոր է, բացի՝ կառավարությունից ու իր ղեկավարից:
Հա, «երկրորդ ալիքը», թող որ՝ համաշխարհային ու աշնանը սպասվող: Ի՞նչ երկրորդ ալիք, պարոն Փաշինյան, լրի՞վ մոռացել եք, որ մայիսի վերջին հայտարարեցիք, թե Հայաստանը կորոնավիրուսի վարակի երկրորդ ալիքի հետ գործ ուներ: Աշխարհն՝ աշխարհով, մենք արդեն «երկորդ ալիքը» ծալել ու դրել ենք մի կողմ: Ի՞նչ «հնարավոր երկրորդ ալիքին պատրաստ լինելուց» եք խոսում:
Հա, ու Նիկոլ Փաշինյանը, նշելով, որ 700 մարդ է մեր երկրում արդեն մահացել այդ չարաբաստիկ վարակից, ասում է. «Պատկարեցնո՞ւմ եք այդ թիվը, սա շատ սարսափելի վիճակագրություն ա...»:
Իսկապե՞ս: Էս ե՞րբ նոր եկաք...
Այդ դո՞ւք եք մեզ ասում, որ դա «շատ սարսափելի վիճակագրություն ա»: Դո՞ւք, որ ուղղակիորեն, որպես օրվա իշխանության, կառավարության ղեկավար անմիջական պատասխանատվություն եք կրում դրա համար: Այո, դա սարսափելի վիճակագրություն է, դա ավելին է քան վիճակագրությունը: Դրանք մարդկային ընդհատված ճակատագրեր են, մահացած մեր հայրենակիցնե՛րն են...
Ալ բա՛վ է ձեր կառավարության «դիմակային» բռնի բարությունը: Հերի՛ք է ձեռ առնեք մարդկանց, որքան էլ որ հմուտ եք այդ հարցում:
Թե բա՝ «դիմակը անկյունաքարային նշանակություն ունի»: Այսինքն՝ դիմակ կրենք:

Մե՛նք կրում ենք: Բայց դո՛ւք կրվել եք:
Արմեն Հակոբյան