ՀՀ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում հուլիսի 14-ին ծանր վիրավորված և հուլիսի 22-ին զինվորական հոսպիտալում մահացած 19-ամյա Արթուր Մուրադյանին այսօր` հուլիսի 25-ին, հուղարկավորում են «Եռաբլուր» զինվորական պանթեոնում:
Հիշեցնենք, որ Տավուշում հուլիսի 14-ին ՀՀ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում ծանր վիրավորում ստանալուց հետո կյանքի համար գրեթե 10-օրյա պայքար մղած և հուլիսի 22-ին զինվորական հոսպիտալում մահացած 19-ամյա Արթուր Մուրադյանը Երևանի Մալաթիա վարչական շրջանից էր, 6 ամսվա զինծառայող։ Արթուրը ծառայում էր ավագ եղբոր հետ նույն զորամասում, որը կզորացրվի օգոստոսին։ Բացի այդ, Արթուրը ևս մեկ եղբայր ունի՝ 3 տարեկան։
Հուղարկավորությանը մասնակցում է ՀՀ Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը:
Հակառակորդի կրակոցից զոհված 19-ամյա Արթուրի հուղարկավորությունը Եռաբլուրում. (ուղիղ)