Լրահոս

25.07.2020 11:14


Երևանի Իսակովի պողոտայում «BMW» մակնիշի ավտոմեքենան բախվել է էլեկտրական սյանը, ինչի հետևանքով վարորդը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ ունի

Երևանի Իսակովի պողոտայում «BMW» մակնիշի ավտոմեքենան բախվել է էլեկտրական սյանը, ինչի հետևանքով վարորդը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ ունի

Հուլիսի 24-ին, ժամը 22:19-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Իսակովի պողոտայում՝ ՀՀ Ոստիկանության կրթահամալիրի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ «BMW» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Արտավազդ Ե․, ծնված 1988 թ․) բախվել է էլեկտրական սյանը, ինչի հետևանքով վարորդը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել է «Աստղիկ» ԲԿ, որտեղ բժիշկնե­րը տուժածի առողջական վիճակը գնահատել են կայուն ծանր։

Այս խորագրի վերջին նյութերը