Լրահոս

25.07.2020 11:00


10 մահ՝ 1 օրում․ կորոնավիրուսով վարակվելու 383 նոր դեպք է արձանագրվել Հայաստանում

10 մահ՝ 1 օրում․ կորոնավիրուսով վարակվելու 383 նոր դեպք է արձանագրվել Հայաստանում

Հայաստանում հուլիսի 25-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 383 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 36996-ի: Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 8 քաղաքացի:

Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 2 դեպք: Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 10 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 920․-ի:

Մեկ օրում առողջացածների թիվը 509 է, ընդհանուր առողջացածներինը՝ 26243, փաստացի բուժվողներինը՝ 9833: Մեկ օրում թեստավորվել է 1850 մարդ, ընդհանուր առմամբ թեստավորվել է 153814 քաղաքացի:

Այս խորագրի վերջին նյութերը