Խոչընդոտվել է ռեստորանում ոստիկանապետի մասնակցությամբ բազմամարդ խնջույքը նկարել փորձող լրագրողի մասնագիտական աշխատանքը․ «Մեդիա պաշտպան»
«Հրապարակ» օրաթերթը հոդված է հրապարակել, որտեղ նշված է, որ ոստիկանապետ Վահե Ղազարյանը շուրջ 30 մեքենայով և բազմաթիվ մարդկանց հետ Կոտայքի մարզի Ծիրանի ռեստորանում է։
Ըստ «Հրապարակ» օրաթերթի` իրենց լրագրողը լուրը ստանալուց հետո շտապել է նշված հասցե և նկարահանում է իրականացրել։
«Ոստիկանները դիմեցին ոչ օրինական քայլի. նախ մեզ մոտեցան մի քանի անվտանգության աշխատակիցներ, որոնք դուրս հանեցին մեզ ռեստորանի տարածքից, մինչ այդ էլ՝ ստիպեցին հեռացնել հեռախոսով տեսանկարահանած տեսանյութերը, թե ինչպես է Վահե Ղազարյանը մոտենում ծառայողական մեքենային»,-գրված է հոդվածում։
«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը կոչ է անում իրավապահ համակարգի աշխատակիցներին չխոչընդոտել լրագրողների մասնագիտական աշխատանքը:
Նման քայլերը պետք է բացառվեն։ Սա խոսքի և տեղեկատվության ազատության դեմ իրականացված քայլ է։