Այսօր ռուսական ընդիմադիր մամուլն առատ է «պատժիչ հեգեբուժության վերադարձը» թեմայով հրապարակումներով: Պատահական չէ, որ այն երկրներում, որտեղ վարվում է կոշտ ներքին քաղաքականություն, այդ թեման միանգամից այժմեական է դառնում: Ռուսաստանի ստրատեգիական դաշնակից Հայաստանում, բնականաբար, այդ թեման նույնպես ուշադրության կենտրոնում է հայտնվել:
Հասկանալի է, որ պատասխանատու հոգեբուժները մերժում են առաջադրվող մեղադրանքները: Ապրիլի 4-ին «Առավոտում» հրապարակված հոգեբույժ Հրանտ Ղազարյանի «Պատժիչ հոգեբուժություն Հայաստանում չի եղել» հոդվածում պնդուվմ է, որ նման մեղադրանքը վիրավորական է «մասնագետ հոգեբուժների համար»:
Նախ նշեմ, որ այդպիսի մեղադրանքը իսկապես վիրավորական է մասնագետ հոգեբուժների համար, սակայն հեղինակի ուրացումն ավելի վիրավորական է խորհրդային «պատժիչ հոգեբուժության» ավելի քան երկու միլիոն զոհերի համար, որոնց թվում են բանաստեղծ Ի. Բրոդսկին, կենսաբան Ժ. Մեդվեդևը, գրականագետ Յ. Այխենվալդը, փիլիսոփա Է. Ավետյանը և էլի բազմաթիվ հայտնի կամ անհայտ մարդիկ: Այդ մասին հրապարակվել են տասնյակ գրքեր և բազմաթիվ հոդվածներ: Փաստը, կրկնում ենք, հաստատել է Հոգեբուժների համաշխարհային ընկերակցությունը:
Այդ հոդվածին կարիք չէր լինի պատասխանել, եթե դա չվերաբերեր բազմաթիվ մարդկանց ճակատագրերին, իսկ հեղինակը չլիներ հոգեբույժ:
Երկիմաստությունից խուսափելու համար ներկայացնենք «պատժիչ հոգեբանության» ընդունված սահմանումը:
Պատժիչ հոգեբուժություն մեթոդներն են.
-կեղծ ախտորոշման հիման վրա իրավունքների խախտումը կամ գործելու ունակությունից զրկելը,
-առողջ մարդկանց նկատմամբ հարկադիր բժշկական հսկողություն սահմանելը,
առողջ կամ անվնաս մարդկանց հոսպիտալացումը, այսինքն՝ կլինիկաների օգտագործումը որպես ազատազրկման վայր,
-առողջ մարդկանց նկատմամբ, այդ թվում՝ ցավագին, վտանգավոր կամ խեղող, մասնավորապես պսիխոտրոպ դեղերի, էլեկտրոշոկի և լոբոտոմիայի կիրառումը,
-ֆիզիկական և հոգեկան առողջությանը գիտակցաբար վնաս հասցնելը:
Ուշագրավ է հրապարակման հեղինակի այդ հանցագործության ուրացման տրամաբանությունը: Ըստ Հրանտ Ղազարյանի, որոշ մարդկանց կարծիքով այժմ Հայաստանն «ավազակապետություն» է, իսկ նախկինում, նույն մարդկանց կարծիքով (Խորհրդային Միությունում) եղել է «բռնապետություն»: Հեղինակի կարծիքով միայն այն մարդիկ, որոնք համարում են, որ Խորհրդային Միությունը բռնապետություն է, կարող են ներկա համակարգը համարել ավազակապետություն: Նույն մարդիկ նաև կարող են համարել, որ Հայաստանում եղել է և շարունակում է իր գոյությունը «պատժիչ հոգեբուժությունը»: Հիմնականում սա արդարացի դիտարկում է:
Հիշեցնենք, որ այդ հոդվածում խոսքը գնում էր քաղբանտարկյալ Շանթ Հարությունյանի մասին: Հեղինակը, հավանաբար այդ հոդվածում ոգևորվելով որոշում է հոգեկան խանգարում վերագրել ևս մեկ քաղբանտարկյալի' Գ. Ջհանգիրյանին, ցուցադրելով ախտորոշման իր կարողությունը՝ նախապաշարումը շփոթելով հոգեխանգարման սիմպտոմի հետ: Կարծում եմ, որ Հ. Ղազարյանի հրապարակումը միայն ամրապնդեց բազմաթիվ ընթերցողների այն համոզմունքը, որ խորհրդային տարիներից ի վեր ոչինչ չի փոխվել, և հոգեբույժը կարող է հեշտությամբ, հեռուստացույցով մարդկանց դիտելուց հետո, տալ հրապարակային ախտորոշում:
Հայաստանում մինչև 2005 թ.-ը փաստորեն գործում էր «Հոգեբուժական օգնության մասին» խորհրդային օրենքը, իսկ 2005-ին ընդունվածը չի համապատասխանում միջազգային չափանիշներին և կարիք ունի բարեփոխման: Սակայն նույնիսկ այդ թերի և վիճելի օրենքը չի կիրառկվում: «Սթրես» Հոգեբանական առողջության կենտրոնի ղեկավար Ս. Սուքիասյանը բողոքում է. «Ժամանակը շարժվում է առաջ, հայտնվում են նոր մշակումներ և տեխնոլոգիաներ, իսկ մենք բուժում ենք հիվանդներին հին խորհրդային մեթոդիկաներով»: Գործելակերպը նույնպես խորհրդային է. «2005 թ. սեպտեմբեր 1-ին, «Հոգեբուժական օգնության մասին» օրենքն ընդունելուց հետո, 146 պարտադիր հոսպիտալացման ենթարկված հիվանդներից 4-ի դեպքում է պահպանվել օրենքով հաստատված կարգը», նշում է նույն փորձագետը (Նովոստի-Արմենիա, 21.06. 2006):
Հայաստանյան հոգեբուժարաններում պահվողները համարյա լիովին իրավազուրկ են, գտնվում են մարդկային արժանապատվությանը չհամապատասխանող պայմաններում, որն այդ հաստատությունները բուժիչ հիմնարկներից վերածում են պատժիչ հաստատությունների:
Մամուլը բազմիցս է անդրադարձել հոգեբուժական համակարգում տեղ գտած թերություններին: Դրանցից մեկն էլ Լ. Մշեցյանի «Աղաղակող կամայականություն բժիշկների մասնակցությամբ» հրապարակումն է («Գոլոս Արմենիի», 17.03.2007): Հոդվածում բերված բազմաթիվ փաստերից մեջբերենք միայն մեկը· 2005 ի Հունվարի 21-ին Ավանի կլինիկայից Սևանի հոգեբուժական հիվանդանոց էր բերվել Երևանի բնակիչ Վ. Քոչարյանը: 5 օր անց Վ. Քոչարյանը մահացավ, բայց նրա մահվան պատճառը չքննվեց: Ընդունման պահին արձանագրվել էր, որ նա իր գործողություններին հաշիվ չի տալիս, գտնվում է համարյա անգիտակից վիճակում: Սակայն, ըստ Ավանի կլինիկայի բժիշկների եզրակացության, դրանից մի քանի ժամ առաջ նա միանգամայն այլ հոգեվիճակում էր գտնվում և առողջության նման կտրուկ վատթարացումը նրանց համար անհասկանալի էր: Գլխավոր դատախազության ստուգողները պարզեցին, որ ճանապարհին նրան ներակվել է պսիխոտրոպ՝ հոգեմետ դեղամիջոց: Նկատենք, որ դրանից մի քանի ամիս առաջ դատաբժշկական փորձաքննությունը հաստատել էր Վ. Քոչարյանի առողջ լինելը:
Հոդվածից իմանում ենք, որ հոգեբուժությունը Հայաստանում մահացու գիտություն է. «Առանձին խնդիր է ստացիոնար հիվանդների մահացության բարձր ցուցանիշը: Վերջին տարիներին հաստատված պրակտիկայի համաձայն՝ հիվանդների մահվան պատճառը չի հաստատվում, հերձում և փորձաքննություն չի անցկացվում և, նույնիսկ, համապատասխան հաղորդագրություն չի ուղարկվում իրավապահ մարմիններին: Հաստատված է, որ միայն 2004-2005 թթ-ին և 2006 թ.-ի առաջին եռամսյակում մահացել է 47 մարդ: Ոչ մեկի մահվան պատճառը հաստատված չէ: Այս պրոֆիլի այլ բուժհիմնարկներում պատկերը նույնն է, տարբերությունը միայն այն է, որ Սևանի հոգեբուժարանում շատ ավելի բարձր է, քան այլ վայրերում: Օրինակ, նույն ժամկետում Սևանի հոգեբուժարանում մահացել է 20 խնամառու, Ավանում՝ 6, Նորքում՝ 5, Գյումրիի հոգեբուժական հիվանդանոցում՝ 9, Վանաձորում՝ 1: Նկատենք, որ մահացածների մեծամասնությունը գրավոր համաձայնություն չէին տվել հոգեբուժարան տեղափոխվելու համար: Չկային և համապատասխան դատական որոշումներ» («Գոլոս Արմենիի», 17.03.2007):
Հենց այս լույսի տակ է հարկավոր դիտարկել Շանթ Հարությունյանին դատա-բժշկական փորձաքննության ուղարկելու փաստը. հոգեբուժությունը մի ասպարեզ է Հայաստանում, ուր կամայականությունները սահման չունեն և փաստորեն չի վերահսկվում:
Հայտնի ռուս հոգեբուժ Յ. Սավենկոն գրում է. «Հոգեբուժությունը քաղաքական նպատակներով օգտագործում են իշխանությունները, այլ ոչ թե հոգեբուժները: Սկսել են վտանգ համարել բողոքի ակցիաների մասնակցությունը, հացադուլները, բողոքի ռեակցիան անսպասելի և կոպիտ օգտագործվող ոչ կամավոր գործողությունների դեմ, այսինքն, սադրելով դիմադրություն, և այլն...
Անվտանգությունը, հատկապես պետանվտանգությունը, դարձել է սևեռուն գաղափար՝ «տեղեկատվական անվտանգություն», «հոգեբանական անվտանգություն», «հոգևոր անվտանգություն»: Մեկնաբանելով Ա. Նովիկովի դիպվածը՝ Անկախ հոգեբուժների ասոցիացիայի նախագահը եզրակացնում է, որ օրենսդրական նորմերի անորոշությունը «ինքնաբերաբեր բերում է հոգեբուժության չարաշահմանը, ինչպես ժամանակին դա տեղի ուներ «Խորհրդային իշխանությունների դեմ զրպարտություն» հոդվածով դատապարտվածների հետ» («Նովայա Գազետա», 11.10.07): Միգուցե Ռուսաստանում այդպես է, սակայն Հայաստանում իրավիճակն այլ է:
Համադրեք Յ. Սավենկոյի կարծիքը ՔԿՀ հոգեբուժական բաժանմունքի պետ Գ. Ահարոնյանի եզրակացության հետ: Ըստ «Հայաստանի Հանրապետություն» թերթի հրապարակման, ՔԿՀ հոգեբուժական բաժանմունքի պետ Գ. Ահարոնյանը Շանթ Հարությունյանի կողմից «ենթարկվել է ագրեսիվ վերաբերմունքի, կալանավորի կողմից բժշկի հասցեին հնչեցվել են ոչ պարկեշտ արտահայտություններ: Կալանավորը բժշկին մեղադրել է ռուսական հատուկ ծառայություններում իբր գործակալ լինելու մեջ: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Շանթ Հարությունյանին բժշկական զննության ենթարկել հնարավոր չէ, նաև այն, որ կալանավորի ագրեսիվ վարքագիծը հնարավոր է պայմանավորված լինել հոգեկան խանգարմամբ' վերջինս մեկուսացվել է» («Հայաստանի Հանրապետություն, 10-03-2009):
Եթե Հայաստանում լինեին Յ. Սավենկովի նման ազնիվ հոգեբուժներ, նրանք կասեին, որ Շ. Հարությունյանը դատավոր Մ. Մարտիրոսյանի սադրանքի զոհ է, որ բողոքելը կամ հացադուլը բնորոշ են նաև առողջ մարդկանց: Համենայն դեպս, պաշտոնական հաղորդագրության մեջ չկա վարքի այնպիսի դրսևորում, որտեղ կարելի է տեսնել «հոգեկան խանգարման» նախանշան: Կամ, եթե ըստ «Մեկ Ազգ» կուսակցության կողմից տարածվող թռուցիկների, Եհովայի վկաները «ամերիկյան լրտեսներ» են, ինչո՞ւ հոգեբուժների մեջ չեն կարող լինել ռուսական լրտեսներ: Ինչ էլ անում է Շ. Հարությունյանը, միանգամայն տեղավորվում է նրա վառ անհատականության շրջանակում: Անհեթեթ է նաև «հոգեկան խանգարում» բնորոշումը: Երբ դուք այցելում եք բժշկին, նա բացատրում է ձեզ, որ դուք գրիպ ունեք, այլ ոչ թե «ընդհանրապես հիվանդ եք»: Նույնն էլ հոգեկան խանգարման դեպքում. չկա «ընդհանրապես հոգեկան խանգարում», կամ էլ Գ. Ահարոնյանը կոմպետենտ հոգեբույժ չէ: Ակնհայտ է, որ ՔՀԻ պետը հոգեկան խանգարում է անվանում Շ. Հարությունյանի ակտիվ բողոքի դրսևորումները:
Մամուլի հրապարակումներից տեղեկանում ենք, որ Շ. Հարությունյանին հոգեբույժներն արգելել են տեսակցությունը և նամակագրությունը հարազատների հետ և պահանջում են դատարանի համապատասխան որոշում: Ակնհայտ է, որ հոգեբույժները դա անում են Շ. Հարությունյանին հոգեկան հարվածներ հասցնելու, սթրեսային վիճակը խորացնելու համար: Դա արվում է մեկի նկատմամբ, որի մեղքը դատարանը չի ապացուցել և ում հոգեկան առողջության մասին բժիշկների որևէ եզրակացություն բացակայում է:
Բժշկական համալսարանի ամբիոնի վարիչ հոգեբան Խ. Գասպարյանը մամուլում կարծիք է հայտնել, որ հոգեկան շեղումներից Հայաստանում ամենաշատ տարածված են հենց սևեռուն գաղափարները, իսկ Ռուսաստանի առաջատար հոգեբույժ Յ. Սավենկոն հոգեկան խանգարումը փնտրում է իշխանությունների մոտ, նրանց մոտ տեսնելով սևեռուն գաղափարների առկայություն:
P. S. Չեմ կարող չնշել մի վրդովեցուցիչ հրապարակման մասին: «Հայոց Աշխարհ» թերթը Մարտի 11-ի հրապարակել է այս հանրահայտ թերթի ոչ պակաս հնարահայտ գլխավոր խմբագիր Գ. Մկրտչյանի «Խորհրդային պատժիչ հոգեբանության դասերը» հոդվածը: Հեղինակը նկարագրում է խորհրդային «պատժիչ հոգեբուժության» սադիստական մեթոդները, գոհունականություն հայտնում, որ դրանք պահպանվել են անկախ Հայաստանում և այժմ կիրառվում են Շանթ Հարությունյանի նկատմամբ: Հեղինակը հույս է հայտնում, որ խորհրդային «պատժիչ հոգեբուժության» սադիստական մեթոդները կկիրառվեն նաև այլ ընդիմադիր գործիչների նկատմամբ: Բառացի. «Բայց ամենաուշագրավն այն է, որ հնագույն ժամանակներից ի վեր հայրենի հոգեգարների նկատմամբ վերաբերմունքը կախված էր նրանից, թե կա՞ն արդյոք նրանց զառանցանքի մեջ իշխանությանը հասցեագրված անհարգալից խոսքեր: Այդօրինակ ճառեր արտասանող խելագարներին պահում էին խիստ պայմաններում' առավել վտանգավոր ավազակների հետ հավասար»: Հոդվածի ավարտը. «Ժամանակակից հայրենի հոգեբուժությունը հիմնված է խորհրդային ավանդույթների վրա, և դա հույս է ներշնչում, որ կբուժեն և ոտքի կկանգնեցնեն «Յոթի գործով» անցնող բոլոր հիվանդներին: Միայն թե' պետք չէ գոռգոռալ և դիմադրել: Ցանկություն է առաջանում կամացուկ ասելու. լավ կանեք տղերք՝ հանդարտվեք: Բայց չեն լսի: Գոռում են»:
Քանզի նյութը տպագրվել է ամենակատաղի իշխանամետ թերթում, ապա «պատժիչ հոգեբուժությունը» կարելի է համարել պետական քաղաքականություն: Գուցե ժամանա՞կն է, որ Հայաստանի հոգեբուժական կազմակերպություններին արժանացնեն իրենց հոգևոր հոյր' խորհրդային հոգեբուժության ճակատագրին և վտարեն միջազգային կազմակերպությունների շարքերից:
«Պատժիչ հոգեբուժության» հաղթական վերադարձը

Վարդան Ջալոյան
մշակութաբան