«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանիորդին՝ Նվեր Ծառուկյանը, օրերս հարցաքննվել է Պարտեզ ռեստորանի մոտ 1,5 տարի առաջ տեղի ունեցած զինված միջադեպի գործով, որի ժամանակ սպանվել է երկու անձ։
Տեղեկությունը «Փաստինֆո»-ի հետ զրույցում հաստատեց ՔԿ դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետի պաշտոնակատար Ռիմա Եգանյանը։
Նշենք, որ Նվեր Ծառուկյանը հարցաքննության էր հրավիրվել հունիսին, սակայն չէր կարողացել ներկայանալ հարցաքննության՝ կորոնավիրուսով վարակվելու պատճառով։
Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ 2019 թվականի հունվարի 29-ին` ժամը 01:00-ի սահմաններում, Աբովյան քաղաքում գործող «Պարտեզ» ռեստորանի մոտ տեղի է ունեցել վիճաբանություն, ինչը վերածվել է զինված միջադեպի, որի ժամանակ օգտագործվել են տարբեր տեսակի հրազեն, սուր կտրող-ծակող գործիքներ, լինգեր։ Արձակված կրակոցների հետևանքով հրազենային վնասվածք էր ստացել 8 անձ, որոնցից մեկը՝ Աբովյան քաղաքի բնակիչ Արտաշես Գևորգյանը՝ ծնված 1989թ., ստացած մարմնական վնասվածքների հետևանքով մահացել էր տեղում, իսկ դեպքից օրեր անց Երևանի Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոցում մահացել էր նաև զինված միջադեպի մասնակից 21-ամյա Ջիվան Հարությունյանը: Երկու զոհերն էլ գործարար Մելիք Մանուկյանի կողմնակիցներն են։
Ընդ որում՝ դեռևս 2019 թվականին էր նշվում Ծառուկյան որդու ենթադրյալ մեղսակցության, նվազագույնը նրա իմացությամբ կատարված զինված հարձակման մասին, սակայն այն ժամանակ այն պատշաճ քննության առարկա չդարձավ։ Ն.Ծառուկյանը հարցաքննության տրավիրվեց նրա հոր կողմից՝ ՀՀ կառավարությանն ուղղված քննադատությունից հետո, երբ քրեական գործ հարուցվեց նաև ավագ Ծառուկյանի նկատմամբ ու զրկվեց պատգամավորական անձեռնմխելիությունից։
Նվեր Ծառուկյանը հարցաքննվել է՝ սպանության գործով
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի որդին՝ Նվեր Ծառուկյանը, օրերս հարցաքննվել է Պարտեզ ռեստորանի մոտ 1,5 տարի առաջ տեղի ունեցած զինված միջադեպի գործով, որի ժամանակ սպանվել է երկու անձ։