Լրահոս

24.07.2020 13:30


Գերմանիայի ՀՀ դեսպանության տեսախցիկները ֆիքսել են ծառայողական մեքենան հրկիզելու գործողությունը. ԱԳՆ խոսնակ

Գերմանիայի ՀՀ դեսպանության տեսախցիկները ֆիքսել են ծառայողական մեքենան հրկիզելու գործողությունը. ԱԳՆ խոսնակ

Գերմանիայում ՀՀ դեսպանության տեսախցիկները ֆիքսել են ծառայողական ավտոմեքենան հրկիզելու գործողությունը։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում այս մասին ասաց ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը։

«Դեսպանության տեսախցիկները ֆիքսել են նշված արարքը և փոխանցել Գերմանիայի համապատասխան գերատեսչություններին, իրավապահ մարմիններին»,-ասաց Աննա Նաղդալյանը։

Հիշեցնենք, որ հուլիսի 23-ին՝ ժամը 00։12-ին, հրկիզվել է Գերմանիայում ՀՀ դեսպանության ծառայողական ավտոմեքենան։

Տավուշի սահմանին ադրբեջանական ագրեսիայից ու ՀՀ զինված ուժերից կրած ջախվախիչ պարտությունից ադրբեջանցիների կատարմամբ հայերի նկատմամբ վայրագությունների դեպքեր են գրանցվում տարբեր երկրներում։ ԱՄՆ-ում բռնություն էին գործադրել հայ աղջիկների նկատմամբ, ինչից հետո հայ երիտասարդներն անցել էին պատժիչ գործողություններ, իսկկ ՌԴ-ում ադրբեջանցիները խմբերով հարձակվում են այդ պահին միայնակ գտնվող հայերի նկատմամբ որի վերաբերյալ տեսանյութերը լայն տարածում են ստացել համացանցում։ Բացի այդ՝ Մոսկվայի հայտնի առեւտրի կենտրոններում, որոնց սեփականատերերը ադրբեջանցիներ են, թույլ չեն

Այս խորագրի վերջին նյութերը