«Հայոց պատմություն» առարկայի ուսումնառության նոր հայեցակարգի վերաբերյալ․ ասուլիս (տեսանյութ)
Տեղի է ունենում ԳԱԱ Պատմության ինստիտուտի տնօրեն, ակադեմիկոս Աշոտ Մելքոնյանի, ԵՊՀ Հայոց պատմության ամբիոնի վարիչ Արտակ Մովսիսյանի մամուլի ասուլիսը: Բանախոսներն անդրադառնում են հանրակրթական դպրոցի «Հայոց պատմություն» առարկայի ուսումնառության նոր հայեցակարգին, չափորոշիչներին։
Հիշեցնենք, որ ըստ ԿԳՄՍ նոր հայեցակարգի «Հայ եկեղեցու պատմություն» առարկան ներառվում է «Հայոց պատմություն» առաջարկայի դասավանդման շրջանակում։ Հանրակրթական դպրոցի գրականության ուսումնառության հայեցակարգում ներառված չեն 5-րդ դարի հայ պատմագրությունը, առակագրությունը, նաև այնպիսի հեղինակներ, ինչպիսիք են Խորենացին, Մաշտոցը, Նարեկացին, Շնորհալին, Քուչակը, Սայաթ-Նովան, ինչը մանկավարժների շրջանում մեծ դժգոհությունների առիթ է տվել, ավելին` նրանցից շատերը մտավախություն ունեն, որ իրենց ձայնը չի լսվի, և ծրագիրն այդպես էլ կհաստատվի: Ուսուցիչներին վիրավորել է նաև այն հանգամանքը, որ «Հայ գրականություն» առարկան խմբագրվել և դարձել է «Գրականություն»` իր մեջ ներառելով նաև արտասահմանյան գրականություն և հայ ժամանակակից հեղինակների գործեր:

Աղբյուրը՝ tert.am