Քաղաքական

24.07.2020 12:16

Լոս Անջելեսում հայերի և ադրբեջանցիների միջև բախումների հետ կապված՝ Ադրբեջանում ԱՄՆ դեսպանը կանչվել է ԱԳՆ

Լոս Անջելեսում հայերի և ադրբեջանցիների միջև բախումների հետ կապված՝ Ադրբեջանում ԱՄՆ դեսպանը կանչվել է ԱԳՆ

Հուլիսի 23-ին Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Էրլ Լիթցենբերգերը կանչվել է Ադրբեջանի ԱԳՆ և հանդիպում ունեցել փոխարտգործնախարար Խալաֆ Խալաֆովի հետ: Այս մասին տեղեկացնում է minval.az կայքը:

Ըստ աղբյուրի` Խալաֆովն ԱՄՆ դեսպանին տեղեկացրել է հայ-ադրբեջանական սահմանին իբր «հայկական կողմի սադրանքների մասին», իսկ «որոշ սադրանքներ էլ տեղի են ունեցել հենց ԱՄՆ-ում»:

Դեսպանը նշել է, որ հանդիպմանը բարձրացված հարցերը, ներառյալ՝ ԱՄՆ-ում Ադրբեջանի դիվանագիտական ներկայացուցչությունների անվտանգությունն ապահովելու համար լրացուցիչ միջոցներ ձեռնարկելու հարցը, կբարձրացվեն պաշտոնական Վաշինգտոնի մոտ:

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Tert.am-ը, օրերս ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգում՝ Լոս Անջելես քաղաքում, ՀՅԴ երիտասադրական կազմակերպության անդամների մասնակցությամբ բողոքի ակցիա է անցկացվել՝ ընդդեմ վերջին շրջանում ՀՀ պետական սահմանի նկատմամբ Ադրբեջանի ձեռնարկած հարձակումների:

Բողոքի ցույցը մեկնարկել է Լոս Անջելեսում Ադրբեջանի հյուպատոսարանի առջև: Մասնակիցները դատապարտել են ադրբեջանական ագրեսիան՝ հայկական ազգագրական երգ ու պարի ուղեկցությամբ:

Ադրբեջանի հյուպատոսության մոտ հավաքվել են նաև ադրբեջանցիներ, ինչից հետո բախում է սկսվել հայերի և ադրբեջանցիների միջև:

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։