Լրահոս

24.07.2020 12:25


Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 6 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը 193 է

Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 6 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը 193 է

ԱՀ առողջապահության նախարարության տրամադրած տեղեկատվության համաձայն՝ Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 6 նոր դեպք: Վարակակիրներից 5-ը Ստեփանակերտ քաղաքից են, նախկինում հաստատված տարբեր օջախների կոնտակտավորներ: 1 դեպք էլ հայտնաբերվել է Ասկերանի շրջանի Այգեստանի համայնքի բնակչի մոտ:

Միևնույն ժամանակ, ապաքինվել է կորոնավիրուսով հիվանդ 3 քաղաքացի:

Առայսօր, COVID-19-ը ախտորոշվել է 193 մարդու մոտ, որից 147-ը հաղթահարել է հիվանդությունը: Փաստացի բուժում է ստանում 46, ընդհանուր մեկուսացված է 98 քաղաքացի:

Թեստավորումների նպատակով 130 նմուշառում է իրականացվել:

Մինչ այսօր իրականացվել է 4 346 փորձանմուշի հետազոտություն:

Այս խորագրի վերջին նյութերը