Լրահոս

24.07.2020 10:50


5 մահ՝ 1 օրում․ կորոնավիրուսով վարակվելու 451 նոր դեպք է արձանագրվել Հայաստանում

5 մահ՝ 1 օրում․ կորոնավիրուսով վարակվելու 451 նոր դեպք է արձանագրվել Հայաստանում

Հայաստանում հուլիսի 24-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 451 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 36613-ի: Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 4 քաղաքացի:

Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 1 դեպք: Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 5 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 910-ի:

Մեկ օրում առողջացածների թիվը 490 է, ընդհանուր առողջացածներինը՝ 25734, փաստացի բուժվողներինը՝ 9969: Մեկ օրում թեստավորվել է 1935 մարդ, ընդհանուր առմամբ թեստավորվել է 153814 քաղաքացի:

Այս խորագրի վերջին նյութերը