Հարցազրույց

24.07.2020 10:19


Թող Կառավարությունն ասի՝ դիմակ կրելն ի՞նչ օգուտ է տվել․ վարակակիրների՞ թվերն են նվազել, թե՝ մահերի․ Միհրդատ Մադաթյան (տեսանյութ)

Թող Կառավարությունն ասի՝ դիմակ կրելն ի՞նչ օգուտ է տվել․ վարակակիրների՞ թվերն են նվազել, թե՝ մահերի․ Միհրդատ Մադաթյան (տեսանյութ)

Թող Կառավարությունը հայտարարի՝ դիմակ կրելը ի՞նչ օգուտ է տվել՝ վարակակիրների թվերն ե՞ն նվազել, թե՞ մահերն են կրճատվել։ Այս մասին Արմնյուզ ՀԸ Անժելա Թովմասյանի՝ «Հայելու առաջ» հեղինակային հաղորդման ժամանակ ասել է հոգեբան Միհրդատ Մադաթյանը՝ անդրադառնալով պարտադիր դիմակ դրելու՝ պարետատան սահմանափակմանը։

Հոգեբանի խոսքով՝ դիմակներ կրելու պարտադրանքը նպատակային միտում ունի հայ ժողովրդին թթվածնից զրկելու․ «Բերանը փակելով՝ նաև մարդկանց զրկում են խոսքի իրավունքից»։

Հաղորդման մյուս հյուրը՝ բժշկուհի Նունե Ներսիսյանը դիմակներ կրելու պարտադրանքին անդրադարձել է բժշկական տեսանկյունից․ «Դիմակները չունեն պաշտպանիչ շերտ։ Մարդիկ կան, ովքեր մեկ դիմակը կրում են մի քանի օր, որի պատճառը սոցիալական լուրջ խնդիրներն են։ Բոլորի համար էլ պարզ է՝ ինչու են պարտադրում դիմակ կրել»։

Բժշկուհին պնդում է, որ դիմակները մարդու առողջությանը վնաս են․ «Դիմակներ կրելով՝ մենք ներշնչում ենք ածխաթթու գազ՝ գլխուղեղում առաջացնելով թթվածնային քաղց։ Այս ժամանակ մարդու օրգանիզմը դառնում է անկառավարելի, մտածելու ունակությունները սկսում են դանդաղել, կարող են առաջանալ կաթվածներ, սնկային թոքաբորբ»։

Նունե Ներսիսյանը նշում է, որ այս ժամանակահատվածում առաջացել են այսպիսի հիվանդություններ, բայց դրանք ներկայացվել է կորոնավիրուսի անվան տակ։

«Երևանի այլընտրանքային քաղաքապետարան» նախաձեռնության ղեկավար Սոնա Աղեկյանն էլ հիշեցնում է, որ այս Կառավարությունը, երբ կորոնավիրուսը տարածված էր ամբողջ աշխարհում, ՀՀ պետական բյուջեից փող էր տրամադրում իրենց «Այո»-ի քարոզարշավի համար․ «Նիկոլ Փաշինյան, ի՞նչ օգուտ ստացավ ՀՀ հպարտ քաղաքացին, երբ այդ 3,5 միլիարդ դրամը տվեց Ձեզ, որպեսզի Ձեր քարոզարշավն անեք»։

Սոնա Աղեկյանը մեկ այլ հարց ևս բարձրացնում է՝ ո՞վ է ՀՀ Պարետը, ի՞նչ կրթություն ունի, որին վստահել են համաճարակի ժամանակ այսպիսի գործառույթ․ «Աշխարհի բոլոր երկրներում կորոնավիրուսի դեմ պայքարում են առողջապահության լավագույն մասնագետները, համաճարակաբանները, իսկ ո՞վ է մեր Պարետը»։

Նունե Ներսիսյանը հավելելով Սոնա Աղեկյանի խոսքը՝ նշում է․ «Համաճարակաբաններին, թոքաբաններին, բոլոր լավ մասնագետներին ուղարկեցին աման լվանալու, բեռնատարներ քշելու։ ՁԻԱՀ-ի կենտրոնի մասնագետները փայլուն բժիշկներ են, ովքեր կարող էին այս համավարակի դեմ պայքարում օգնել,սակայն ԱՆ-ն հրաժարվում է նորմալ մասնագետների օգնությունից»։

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը