Քաղաքական

24.07.2020 09:44


Արարատ Միրզոյանը չի գնում արձակուրդ, որ հարկ եղած դեպքում պատգամավորներին կանչի արտահերթ նիստի` իրենց սրտի ՍԴ-ն ձևավորելու․ «Հրապարակ»

Արարատ Միրզոյանը չի գնում արձակուրդ, որ հարկ եղած դեպքում պատգամավորներին կանչի արտահերթ նիստի` իրենց սրտի ՍԴ-ն ձևավորելու․ «Հրապարակ»

«ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հուլիսի 20-ին ստորագրել է խորհրդարանն ամենամյա արձակուրդ ուղարկելու որոշումը՝ 30 աշխատանքային օր։ Հուլիսի 20-ից մինչև օգոստոսի 28-ը գրեթե բոլոր պատգամավորները կգտնվեն արձակուրդում, բացառությամբ Արարատ Միրզոյանի, ով արձակուրդ չի մեկնի, և ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի, ով 20-ից մինչև օգոստոսի 7-ը կլինի աշխատանքային ռեժիմում։

Հայտնի է նաև, թե ինչու Միրզոյանը չի գնում արձակուրդ, որ հարկ եղած պահին պատգամավորներին հետ կանչի արտահերթ նիստի, գոնե մեկ նիստ անպայման կայանալու է մինչև օգոստոսի 26-ը․ ԱԺ-ն պետք է համալրի ՍԴ կազմը։ Եվ պատգամավորները ստիպված կլինեն ընդհատել արձակուրդը, որ իրենց սրտի ՍԴ-ն ձևավորեն»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Այս խորագրի վերջին նյութերը