Իրեն հարգող իրավաբանն իր մասնակցությամբ չէր «օրինականացնի» անօրինականությունը` հոգին չէր ծախի սատանային
Սահմանադրական դատարանի կազմն ապօրինաբար փոխելու «թավշյա, ոչ բռնի գործընթացը» մտավ «եզրափակիչ» փուլ։
Ի հեճուկս սահմանադրական և օրենսդրական կարգավորումների` ցուցադրաբար շրջանցելով Սահմանադրական դատարանի եզրակացությունը նախապես ստանալու հրամայական պահանջը, Սահմանադրության ուժը կորցրած անցումային դրույթում «փոփոխություններ մտցնելուց», ՍԴ մասին օրենքն ու «հարակից» օրենքները կամայականորեն վերաձևելուց և ճչացող անօրինականությունների այդ շղթան ԱԺ նախագահի պաշտոնն զբաղեցնող անձի ստորագրությամբ «վավերացնելուց» հետո Նիկոլի կառավարությունն անցել է իր «սրտի դատարանի» համալրման հույժ պատասխանատու գործին. «առաջին գիշերվա իրավունքով» առաջադրել է դատավորի «իր բաժին» թեկնածուին։
Դա Վահրամ Ավետիսյանն է` ԵՊՀ քաղաքացիական իրավունքի ամբիոնի վարիչ, իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր, հիսունից ավելի գիտական աշխատությունների հեղինակ։ Քաղաքական նախասիրություններով, համակրանքներով ու հակակրանքներով աչքի չի ընկել և առերևույթ համապատասխանում է ՍԴ մասին օրենքով դատավորին ներկայացված չափանիշներին, մասնավորապես` քաղաքական չեզոքության և անաչառության պահանջի հետ կապված` կարծես թե խնդիր չունի։ Գոնե արտաքուստ։
Շատ հնարավոր է, որ կստանա խորհրդարանի քայլարած մեծամասնության քվեն` հաշվի առնելով, որ Նիկոլի ասածը սրանց համար օրենք է. Չալոյին էլ առաջադրեր այդ պաշտոնում, միաձայն կսեղմեին կոճակը, կանցկացնեին` ՍԴ դատավոր կկարգեին, ինչպես դատարկ թղթի օգտին կքվեարկեին, եթե պետք լիներ։
Եթե պետք լինի, կարող են և անակնկալ մատուցել սուր զգացողությունների սիրահարներին։ Ըստ սցենարի։ Եթե սցենարի հեղինակը որոշել է հա՛մ անցկացնել իր սրտի թեկնածուին, հա՛մ դեմոկրատիայի պատրանք ստեղծել, ապա (իբ այնպես չէ, թե գործադիրն ինչ դեմ է տալիս` թավշիստները մի մարդու պես քվեարկում են), հնարավոր է` առաջին մոտեցումով դատավոր չընտրվի. թեկնածուն, ասենք, մեկ-երկու ձայն պակաս ստանա, և կառավարությունն «ստիպված լինի» նոր` քաղաքականապես ավելի «հասուն», «թավշյա» ստանդարտներին ավելի համահունչ` Նիկոլի «սրտի դատարանին» ավելի սազական մեկին առաջադրել։
Ինչո՞ւ եմ այդպես կարծում։ Որովհետև պրոֆեսիոնալները սրանց կտրականապես հակացուցված են` «թավշյա մորեխակույտին» լիակատար երջանկության համար ՍԴ-ում պետք են «քաղաքական» հստակ կողմնորոշիչներ ունեցող քվազիիրավաբաններ, ինչպիսին Վահե Գրիգորյանն է. դատավորների փոխարինիչներ, որոնք լավ գիտեն` ինչ է իրենցից պահանջվում, և պատրաստ են դակել գործադիրի ցանկացած որոշում։
Հիշո՞ւմ եք, չէ՞, քանի մասնագետ-պրոֆեսիոնալի մերժեցին, մինչև նախագահը քարը փեշից թափեց ու առաջադրեց Նիկոլի սրտի «տարած-հետ բերած» թեկնածու Վահեին։ Միահամուռ քվեարկությամբ հաստատեցին, դատավոր դարձրին, որ հաջորդ օրն ինքն իրեն ՍԴ նախագահ հռչակի։ Երբ քարը խոփին դեմ առավ`ինքնակոչի հայտը լուրջ չընդունվեց հանրության, հատկապես մասնագիտական հանրույթի կողմից և ծաղրուծանակի արժանացավ, հայտարարեց, որ ՍԴ-ն լեգիտիմ չէ և սկսեց ձրիակերությամբ զբաղվել` չէր աշխատում, բայց աշխատավարձը հանգիստ խղճով դնում էր գրպանն ու ծիծաղում աշխարհի վրա։
Բայց, անկախ նրանից, Ավետիսյանը կընտրվի՞, չի՞ ընտրվի, անկախ մասնագիտական և մարդկային որակներից, իր (և ոչ միայն իր` ցանկացած այլ թեկնածուի) առաջադրումն ի սկզբանե ինքնին լեգիտիմ չէ, որովհետև «սահմանադրական փոփոխություննե՛րն» էն գլխից լեգիտիմ չեն։
Եթե ՍԴ դատավորի թեկնածուն մինչև հիմա չի հասկացել այդ «պարզ ճշմարտությունը» և ապօրինաբար գործից հեռացված դատավորներին «փոխարինելը» խնդիր չի համարում, դեռ մի բան էլ «շնորհակալ» է կառավարությանն իր նկատմամբ ցուցաբերած «բարձր վստահության» համար, ապա դա վատ է, շատ վատ։ Այս պարագայում անաչառության մասին խոսելն ավելորդ է` պետք չէ իրավաբան լինել չտեսնելու համար, որ դա պետության, պետականության տակ դրված դանդաղ գործողության ական է, որ վաղ թե ուշ պայթելու է. մասնակցել վերևից ներքև արատավոր, գլխանց հակասահմանադրական այդ գործընթացին` նշանակում է «օրինականացնել» մեկ պուճուր մարդու քմահաճույքով երկրում հաստատված իրավական բեսպրեդելը։
Եթե հասկանում է (իսկ չհասկանալ չի կարող), բայց մտել է այդ անազնիվ «խաղի» մեջ, շատ ավելի վա՛տ է, որովհետև իրեն, պետությունը, պետականությունը, Սահմանադրությունը, սահմանադրական կարգը հարգող, Սահմանադրությամբ և օրենքներով, ոչ թե թավշյա «խմբապետիկների» ցանկություններով առաջնորդվող իրավագետը առանց երկմտելու կմերժեր Նիկոլի «դանայան նվերը»` հոգին չէր ծախի սատանային։
Եթե չի մերժել, նշանակում է` թավիշներին «արժանի մուզիկանտ» է։ Եվ ուրեմն`արժանի չէ Սահմանադրությանը, որ իրեն առաջադրած «վերջացած սահմանադրախախտների» թույլտվությամբ պատրաստվում է պաշտպանել...

Լիլիթ Պողոսյան