Լրահոս

23.07.2020 19:10


Ականազերծման կենտրոնի մասնագետները Չինարիում սկսել են հակառակորդի արձակած արկերի վնասազերծումը

Ականազերծման կենտրոնի մասնագետները Չինարիում սկսել են հակառակորդի արձակած արկերի վնասազերծումը

«Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն»-ի մասնագետները Չինարի գյուղում հուլիսի 23ժ-ին սկսել են հակառակորդի կողմից խաղաղ բնակավայրերի վրա արձակված և չպայթած արկերի և զինամթերքի հայտնաբերման և վնասազերծման աշխատանքները։ Այս մասին տեղեկացրին «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ից։

«Երեկ «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն»-ի մասնագետները ուղևորվել են Տավուշ՝ խաղաղ բնակավայրերի վրա արձակած, սակայն չպայթած արկեր և զինամթերք հայտնաբերելու և վնասազերծելու նպատակով։

Ուշ երեկոյան աշխատանքային խորհրդակցություն է կազմակերպվել ՀՀ վարչապետի խորհրդական Ռոբերտ Ղուկասյանի գլխավորությամբ։

Այսօր վաղ առավոտյան խումբը մեկնել է Չինարի գյուղ։ Աշխատանքներն արդեն մեկնարկել են»,-ասվում է հաղորդագրության մեջ։

Այս խորագրի վերջին նյութերը