Մոսկվաբնակ գործարար Օնիկ Կարապետյանին Խաչատուր Սուքիասյանի եղբոր կողմից ծեծի ենթարկելու դեպքի առիթով Էրեբունու բաժնում նյութեր են նախապատրաստվում
Հուլիսի 21-ին Նորք Մարաշ վարչական շրջանի 51-ամյա բնակիչ, Մոսկվայաբնակ գործարար Օնիկ Կարապետյանին ծեծի ենթարկելու, մարմնական վնասվածք պատճառելու դեպքի առիթով Ոստիկանության Էրեբունու բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: Այս մասին Tert.am-ը տեղեկացավ ՀՀ ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի բաժնի պետ Զարզանդ Գաբրիելյանից:
Նշենք, որ հուլիսի 22-ին Օնիկ Կարապետյանը դիմել էր Ոստիկանության Էրեբունու բաժին՝ նշելով, որ հուլիսի 21-ին Երևանի Զավարյան փողոցի գրասենյակներից մեկում վիճաբանության ժամանակ Ռուբեն Սուքիասյանը (գործարար Խաչատուր Սուքիասյանի եղբայր /Tert.am/) և վերջինիս ծանոթը ձեռքերով հարվածել են իր մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ: Նա նշել էր նաև, որ ծեծի ենթարկելուց հետո Ռուբեն Սուքիասյանի կողմից հնչել են սպանության սպառնալիքներ նրա և ընտանիքի անդամների հասցեին:
Հիշեցնենք, որ Tert.am-ի հետ զրույցում Օնիկ Կարապետյանի փաստաբան Վրեժ Խաչիկյանը նշել էր, Կարապետյանը ծեծի է ենթարկվել Սուքիասյանի և թիկնազորի որոշ անդամների կողմից: Օնիկ Կարապետյանը նաև նշել է, որ ցանկացել է դուրս գալ, նրան արգելել են որոշակի ժամանակ դուրս գարսենյակից:
Ըստ փաստաբանի՝ Կարապետյանին պարտավորեցրել են Ռ. Սուքիասյանի և Օնիկ Կարապետյանի բարեկամի միջև ծագած վեճի արդյունքում 200 հազար դոլար գումար տրամադրել նրան, նաև սպառնացել են ոստիկանություն դիմելու դեպքում հաշվեհարդար տեսնել նրա և ընտանիքի անդամների հետ: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: