Լրահոս

23.07.2020 15:02


Հայ-ադրբեջանական սահմանին ծանր վիրավորված զինծառայողը մահացել է

Հայ-ադրբեջանական սահմանին ծանր վիրավորված զինծառայողը մահացել է

Հուլիսի 23-ին ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում մահացել է հուլիսի 14-ին ծանր վիրավորում ստացած ժամկետային զինծառայող, շարքային Արթուր Բագրատի Մուրադյանը (ծնված 2001թ., Երևանի թիվ 1 ԶԿ):

Շարքային Արթուր Մուրադյանը ծանր վիրավորում էր ստացել ՀՀ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, տեղափոխվել էր ՊՆ ԿԿԶՀ և գտնվում էր ծայրահեղ ծանր վիճակում: Չնայած զինվորական հոսպիտալի բժիշկների գործադրած ջանքերին՝ Արթուր Մուրադյանի կյանքը չի հաջողվել փրկել:

ՀՀ պաշտպանության նախարարությունը խորին ցավակցություն և զորակցություն է հայտնում Արթուր Մուրադյանի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:

Պաշտպանության նախարարություն

Այս խորագրի վերջին նյութերը