Լրահոս

23.07.2020 11:01


10 մահ՝ 1 օրում․ կորոնավիրուսով վարակվելու 469 նոր դեպք է արձանագրվել Հայաստանում

10 մահ՝ 1 օրում․ կորոնավիրուսով վարակվելու 469 նոր դեպք է արձանագրվել Հայաստանում

Հայաստանում հուլիսի 23-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 469 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 36162-ի: Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 10 քաղաքացի:

Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան դեպքեր չեն գրանցվել: Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 10 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 905-ի:

Մեկ օրում առողջացածների թիվը 478 է, ընդհանուր առողջացածներինը՝ 25244, փաստացի բուժվողներինը՝ 10013: Մեկ օրում թեստավորվել է 1981 մարդ, ընդհանուր առմամբ թեստավորվել է 151879 քաղաքացի:

Այս խորագրի վերջին նյութերը