Իշխանության որոշակի շրջանակներ առաջարկում են 2021 թ. ընդհանրապես վերացնել ընդունելության քննությունները․ «Փաստ»
«Ընդունելության քննությունների հետ կապված դժգոհությունները չեն հանդարտվում: Առաջին հայտի գերակայության արդյունքում բարձր միավորներով բուհ չընդունված դիմորդներն ու նրանց ծնողները շարունակում են դժգոհել, փորձագետները տարաբևեռ կարծիքներ են հայտնում:
Ընդհանրապես բուհերի ընդունելության քննությունները մեր իրականության մեջ միշտ էլ վերածվել են յուրատեսակ «կյանքի ու մահվան» կռվի, երբ սեփական զավակի՝ բուհ ընդունվելը պատվի հարց է հայ ծնողի համար:
«Փաստ» թերթի տեղեկություններով, տևական ժամանակ է՝ իշխանության որոշակի շրջանակներ առաջարկում են 2021 թվականից ընդհանրապես վերացնել ընդունելության քննությունները: Մեր աղբյուրների փոխանցմամբ, վերջերս քննարկումներից մեկի ժամանակ կարծիք է արտահայտվել, թե ժամանակն է ձերբազատվել «սովետից մնացած» այս համակարգից:
Այս գաղափարի կողմնակիցները քիչ չեն, սակայն հարցն այն է, որ դեռևս չեն կարողանում գտնել լուծման ճանապարհը:
Բանն այն է, որ քննարկվող տարբերակները, ասենք՝ ընդունելությունը կազմակերպել դպրոցական գնահատականներով, ապա զտման շեշտը դնել ռոտացիոն համակարգի, այսինքն՝ բուհական ընթացիկ գնահատականների վրա, ընդհանրապես վերացնել անվճար տեղերը և այլն, տարատեսակ խնդիրներ են առաջ բերում:
Այդուամենայնիվ, մեր աղբյուրների փոխանցմամբ, այս թեմայով քննարկումները բավականին թեժ են, և փոքր չէ հավանականությունը, որ մինչև տարեվերջ այս առումով վերջնական որոշում ընդունվի»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: