Քաղաքական

23.07.2020 10:21

Հայաստանում ընթացող բարեփոխումները համակարգելու համար ԵՄ-ի կողմից ընդլայնված լիազորություններով 4 պաշտոնյա կնշանակվի․ «Հրապարակ»

Հայաստանում ընթացող բարեփոխումները համակարգելու համար ԵՄ-ի կողմից ընդլայնված լիազորություններով 4 պաշտոնյա կնշանակվի․ «Հրապարակ»

«ԱՄՆ սկանդալային նախաձեռնությունը, որով պետդեպը հայտարարել էր, որ Հայաստանի կառավարության համար կոռուպցիայի գծով խորհրդականի մրցույթ է հայտարարել, ինչի մասին առաջինը տեղեկացրել էր Մարգարիտա Սիմոնյանի ղեկավարած «Ռաշա թըդեյը», պարզվում է` Հայաստանի կառավարման համակարգի վրա դրսի ազդեցության այդ կարգի վերջին նախաձեռնությունը չէ:

Եվրոպական միության կողմից էլ նախատեսվում է Հայաստանում նշանակել 4 բարձրաստիճան պաշտոնյա` երկրում ընթացող բարեփոխումները համակարգելու համար։ «Նման հնարավորություն տալիս էր ԵՄ-Հայաստան համաձայնագիրը, սակայն խնդիրն այն է, որ եվրոպական կողմը, օգտվելով Հայաստանում իրենց համար բարենպաստ վիճակից, պնդում է, որ այդ պաշտոնյաների մանդատը պետք է լինի մաքսիմալ համապարփակ ու ազատական, որոշ դեպքերում` կառավարման ֆունկցիաների ամրագրմամբ, և պնդում են, որ եվրոպացի այդ խորհրդականները պետք է նստեն կառավարության շենքում»,-ասաց մեր աղբյուրը: Կառավարությունը տվե՞լ է իր համաձայնությունը։ «Կարծես հակված է տալուն»»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։